RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for 'Հարցազրույցներ'

Այս մոտեցումը բխում է մեր ճակատագրից

Posted on September 9, 2009, by , under Հարցազրույցներ.

«Հայացք» ակումբում ներքաղաքական քննարկումների փուլում գտնվող հայ-թուրքական նախաստորագրված պայմանագրի մասին Դաշնակցության տեսակետներն է ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, նա մեկ անգամ եւս ընդգծեց հարցի կարեւորությունը եւ այն իրավիճակի լրջությունը, որում այսօր հայտնվել են հայ ժողովուրդն ու հայ քաղաքական ուժերը:

– Կարծում եմ,- ասաց նա, – բոլորդ էլ համակարծիք եք, որ թե ազգային եւ թե հայոց պետականության խնդիրների առումով կարեւոր իրադարձության շեմին ենք: Հարցը, ինչի մասին կխոսենք այսօր, շատ ավելի խորն է, շատ ավելի կարեւոր է, քան պարզ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որեւէ երկրի հետ: Այս հարցում մեր դրսեւորած թե’ զգայականությունը, թե’ զգուշավորությունը պայմանավորված են մեր ազգային իրականությամբ, բխում են մեր ճակատագրից, մեր պատմությունից, մեր այսօրվա իրավիճակից: Եվ չենք կարող մեր մատների հետեւում թաքնվել ու իրերը չկոչել իրենց իսկական անուններով: (more…)

38 Comments

Եթե իմանան կընտրվեն` կպահանջեն հրաժարականը

Posted on September 3, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ա1+» կայքէջին

ՀՅԴ հանրահավաքի ժամանակ կուսակցությունը պահանջեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

-Պարոն Մարգարյան, դուք այսօր պահանջում եք արտգործնախարարի հրաժարականը, բայց արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրում առաջին հերթին նախագահն է: Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պատասխանատու չի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված բացթողումների եւ թերությունների համար:

-Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու չի, բայց նրա հրաժարականի պահանջը ամբողջությամբ ուրիշ բան կնշանակի: Մենք քաղաքական կուսակցություն ենք, երկրի համար պատասխանատու, եւ չենք կարող ամեն առիթով նախագահի հրաժարական պահանջել:Մենք ԱԳ նախարարի հրաժարական պահանջելով ճանապարհ ենք ցույց տալիս նախագահին, որ կարողանա նոր սկիզբ դնել իր քաղաքականությանը: Ցավոք սրտի, մեր ձայնը լսելի չի դառնում: Բայց դա ոչ մի անգամ չի նշանակում, թե այդ քաղաքականության համար պատասխանատու չի երկրի նախագահը: (more…)

35 Comments

Պարտությունները Դաշնակցության համար նախադեպ չեն դառնում

Posted on June 20, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ե-ՉԵՅՆԵԼ» կայքէջին

«Ես ուզում եմ «Ժառանգության»-ը ավելի լուրջ վերաբերվել: Դրա համար պետք է նախ հասկանամ իրենց ներքին խնդիրները, այսինքն, ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ժառանգության» մեջ, եւ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի` ի՞նչ է «Ժառանգություն»-ը: Այս հարցերի պատասխանը մինչեւ վերջ պետք է հասկանանք»:

-Պարոն Մարգարյան, ՀՅԴ-ն արդեն որոշե՞լ է, թե ինչպես է արձագանքելու ՀԱԿ-ի` պլատֆորմ ստեղծելու առաջարկին:

-Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել: Դա հրապարակավ արված առաջարկություն է, որն ավելի շատ քարոզչական նպատակ ունի: Կարթի ծայրին դրված է մի քանի կտոր շաքար. դա վերաբերում է հայկական ցեղասպանությանը, մեզ հետաքրքրող թեմաներին, այն էլ կիսատ-պռատ, բայց հիմնականը կարթն է, որը նկատելի է, եւ կարծում եմ, որ դա միայն քարոզչական հնարք է, որ իրենց է պետք: (more…)

44 Comments

Իսկ մեզ վստահեցրել էին…

Posted on May 1, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ» շաբաթաթերթին:

 

– Երբ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարեւորվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հարցը, սկզբից եւեթ անհանագստություն արտահայտվեց, որ գործընթացները կարող են Հայաստանի համար անկանախատեսելի հունով զարգանալ: Սակայն այս ողջ ընթացքում ՀՅԴ-ն նախընտրեց չարձագանքել այդ ամենին, իսկ ուշ արձագանքը եղավ շատ կտրուկ եւ այն էլ այն պահին, երբ ձնագունդը բավական գլորվել է` ստորագրվեց կոնկրետ փաստաթուղթ:

– Մենք չենք լռել եւ միշտ արտահայտել ենք մեր անհանգստությունը նախագահին: Բանն այն է, որ ՀՅԴ-ն դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Բայց հայ-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են եւ նրանում առաջընթաց հնարավոր է գրանցել միայն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման դեպքում: Սրան է, որ մենք կողմ ենք արտահայտվել: Այս հարցում վստահել ենք նաեւ մեր երկրի նախագահին, նրանից ստացել հստակ երաշխիքներ, որ հայկական կողմից չի կարող թուրքական նախապայմաններն ընդունվել: (more…)

31 Comments

Մեզ համար իշխանության մեջ լինելն ավելի շատ նշանակել է տանջանք, չարչարանք, պատասխանատվություն

Posted on April 27, 2009, by , under Հարցազրույցներ.

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

– Պարոն Մարգարյան, քաղաքական կոալիցիայից դուրս գալու մասին ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունն ավարտվում է իր արդեն նախկին գործընկերներին ուղղված բարեմաղթանքներուվ: Դուք իրո՞ք այդ տրամադրվածությամբ եք բաժանվում կոալիցիայից:

– Այո, որովհետեւ ինչ նպատակով մենք մաս կազմեցինք կոալիցիային, նույն նպատակով էլ այսօր բաժանվում ենք: Մենք այժմ փորձում ենք պատճառ հանդիսանալ, որ կանխվեն սխալները: Դրա համար էլ ուզում ենք, որ նրանք հաջողեն եւ ոչ թե ձախողեն: Հետեւաբար` բարեմաղթանքը ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստանի` շատ էլ տեղին է: (more…)

44 Comments

Կարող է մի պստիկ պատճառ լինի, որ ջուրը եռա

Posted on April 24, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ» օրաթերթին

Կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ այս զուգահեռը տարավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

– Ինչպես ամեն ընտրությունից առաջ` ՀՅԴ ներկայացուցիչներն էլի սկսել են խոսել ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ այլ հարցերի շուրջ կոալիցիայի այլ ուժերից տարբերվող իրենց մոտեցումների մասին: Ահա ապրիլի 22-ին էլ ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովում Դուք հայտարարեցիք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մոտեցումների տարբերության մասին: Չե՞ք հոգնել ամեն ընտրությունից առաջ խաղացվող այս խաղից:

– Ինչո՞ւ անցած տարվա ապրիլի 24-ին դա չենք արել: Իսկ եթե այս ապրիլի 24-ին մենք հայ-թուրքական հարաբերությունների այս իրականության մեջ չլինեինք` նման խորհրդաժողով կլինե՞ր: Չէ՛ր լինի: Այսինքն` դա ընտրությունների հետ կապել փորձելն այնքա՜ն անարդար է, որ ես զարմացած եմ: Կարծում եմ` մթնոլորտը հագեցած է հայ-թուրքական հարաբերությունների խնդրով, եւ մենք 2 ամիս առաջ էլ ենք ունեցել նման խորհրդաժողով, 6 ամիս առաջ էլ, հավանաբար` 3 ամիս հետո էլ ենք ունենալու: (more…)

29 Comments

Դրամահավաքի գործը ինչ-որ տեղ նաև քարոզչական, կազմակերպական գործ է

Posted on February 4, 2009, by , under Հարցազրույցներ.

«Դրօշակ», – ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը

– Հայ Դատի աշխատանքների շարունակականությունը, զարգացումը ապահովելու նպատակով այս տարվա փետրվարի 1-ին, ՀՅԴ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանգանակային ճաշկերույթ: Որքանո՞վ էր արդյունքը սպասելի և, արդյո՞ք, նախատեսված աշխատանքների ծավալը նկատի ունենալով, հավաքված գումարը կարելի է բավարար համարել:

– Տնտեսական տագնապ է աշխարհում և, բնականաբար, սկզբում այդպիսի արդյունք դժվար էր կանխատեսել, սակայն երբ սկսեցինք կազմակերպական գործնական աշխատանքները, օրըստօրե ավելի հուսավորվեցինք և արդեն վերջին շաբաթվա ընթացքում արդյունքը նախատեսելի էր: Այստեղ ուզում եմ մեկ հարց մատնանշել. շատ բան կախված է կազմակերպված աշխատանքի ծավալից ու բնույթից: Հաճախ մարդիկ նվիրատու չեն դառնում, որովհետև պարզորեն նրանց դիմող չի լինում, հարցի էությունը նրանց ներկայացնող չի լինում. պետք է ընդլայնել ՙավանդական՚ նվիրատուների ցանկը: Դրամահավաքի գործը ինչ-որ տեղ նաև քարոզչական, կազմակերպական գործ է: (more…)

32 Comments

Ըստ Հրանդ Մարգարեանի՝ Մոսկուայի հռչակագիրը լուծում չի բերեր Ղարաբաղի Հարցին

Posted on November 14, 2008, by , under Հարցազրույցներ.

«ԱԶԴԱԿ».- ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան «Իրաւունք» թերթին տուած է հարցազրոյց մը, ուր գնահատական տուած է Մոսկուայի եռակողմ հռչակագրին:

 

– Խօսենք ԼՂՀի վերաբերեալ: Նախ՝ ի՞նչ կարծիք ունէք Մոսկուայի Հռչակագրի վերաբերեալ, եւ ինչպէ՞ս էք դուք պատկերացնում ԼՂՀ խնդրի կարգաւորումը:

– Գիտէ՞ք Մոսկուայի Հռչակագիրը աւելի շուտ քայլ էր, որ Ռուսաստանն արեց Արեւմուտքի եւ Թուրքիայի դէմ: Եւ ես դրան այնքան կարեւորութիւն չեմ տալիս հարցի լուծման առումով, եւ դա աւելի շատ քաղաքական ակտ էր, որով Ռուսաստանը ցանկացաւ ասել, որ այս տարածքի տէրը ես եմ: Այնտեղ կէտեր կան, որ լաւ են /պատերազմը բացառելու եւ խաղաղութեան մասին խօսելու/, բայց կան նաեւ պարագաներ, որոնք մտահոգիչ են: Ակնարկը վերաբերում է մատրիտեան սկզբունքներին:

– Իսկ ո՞րն է ձեր տեսակէտը: (more…)

43 Comments

Սերունդների իրավունքը ապահովագրել` պարտավոր ենք

Posted on October 13, 2008, by , under Հարցազրույցներ.

Հ-1 հեռուստաընկերության «25 րոպե»հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

-Պարոն Մարգարյան, միանգամից անցնեմ հայ-թուրքական հարաբերությունների թեմային, որովհետեւ մեկ ամիս շարունակ ժողովուրդը դրանից է խոսում: Բոլորը զսպվածություն ցուցաբերեցին, ինչ-որ չափով ընդունեցին Գյուլի այցը, դուք չընդունեցիք եւ դրա դեմ բողոքեցիք: Դուք նույն կոալիցիայի կազմում եք, որն, ի դեպ, նախագահի հետ միասին հրավիրել էր Թուրքիայի նախագահին Հայաստան: Չնայած դրան` դուք այդ այցի դեմ ցույց արեցիք: Ինչպես կբացատրեք Ձեր դիրքորոշումը:

-Ասեմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունը ցանկացած երկրի հետ հարաբերություն չէ, եւ շատ բնական է, որ Թուրքիայի հետ հարաբերությունը մեզ լրջորեն մտահոգում է: Հարցին պետք է նայել մի քանի կտրվածքով: (more…)

34 Comments

Երանի թե Իրանում կարողանայի այդպիսի լուրջ դերակատարում ունենալ

Posted on October 8, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Իրավունք»-ին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համոզված է, որ դաշնակցությունը կարգապահ եւ կուռ կուսակցություն է, եւ որ այն փորձերը, որոնք արվում են դաշնակցության վրա անիմաստ տեղը ցեխ շպրտելու համար, զուր են եւ անարդյունավետ:

Պրն Մարգարյան, թեպետ հասկանալի է, որ սփյուռքահայ պրոֆեսոր Ա. Միրզախանյանի մասին խոսելը ձեզ համար այնքան էլ ցանկալի թեմա չէ, բայց ամեն դեպքում, ի՞նչ կռվախնձոր կա ձեր միջեւ:

-Իսկպես այդ թեման տհաճ է, եւ ես չեմ ուզում իրենով զբաղվել: Այն, ինչի մասին ինքը խոսում է, 30 տարի է անցել այդ ամեն ինչից, եւ ես կարծում էի, որ այդ տարիները լիովին բավական էին, որ հասկանար, որ այն, ինչ կատարվել է սփյուռքահայ իրականության մեջ, առնվազն ինքը ամոթ պետք է զգար խոսելու նման թեմաների շուրջ: Ինքը անկեղծ չէ եւ լավ կլինի` ասեր, թե ինքն ո՞վ է, որ պարսկական կազմակերպության անդամ է եղել, ինչ էր անում Իրանում, որտե՞ղ է ուսանել, ի՞նչ առաքելությամբ էր եկել հայկական գաղութ, աշխատելու եւ այլն: (more…)

33 Comments

« Older Entries   Recent Entries »