RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for September, 2009

Հրանտ Մարգարյան: Սերժ Սարգսյանը այլեւս ոչ մի քաղաքական հենարան չունի

Posted on September 30, 2009, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»,-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ամբողջությամբ խարխլեց նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հավանական հենարանները: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Նախագահը հայտնվեց մի տեղում, որտեղ այլեւս ոչ մի հենարան չունի. ոչ ազգային ուժեր, ոչ դեմոկրատական ուժեր», – կարծիք հայտնեց Մարգարյանը. -«Այլեւս, իր իշխանությունը խախուտ է: Որքանով դա կերկարաձգվի` ես չգիտեմ»:

Հրանտ Մարգարյանի փոխանցմամբ, վերջերս նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ հասարակական քննարկում է տեղի ունենալու: Մարգարյանի կարծիքով, սակայն, այդպիսի քննարկում չկա: Ավելին, արհեստականորեն ստեղծվում է իշխանությունների տեսակետին համահունչ քարոզչական մթնոլորտ:

Սեպտեմբերի 15-ից Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները հացադուլ եւ նստացույց են անցկացնում Հայաստանի արտգործնախարարության եւ կառավարության շենքերի առջեւ` իրենց բողոքն է արտահայտելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների դեմ:

Կուսակցությունը, մասնավորապես, անհանգստություն է հայտնել արձանագրություններում առկա այն դրույթների առնչությամբ, որտեղ խոսվում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման ու պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման մասին: ՀՅԴ-ի մեկնաբանմամբ, այս դրույթները սպառնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Ռուզաննա Ստեփանյան

41 Comments

Որպես ընդդիմություն էլ մենք կպահենք մեր դեմքը

Posted on September 30, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

«Մեր նպատակը իշխանափոխությունը չէ, մեր նպատակն է`թույլ չտալ, որ այս պայմանագիրը ստորագրվի»

-Պարոն Մարգարյան վերջին ասուլիսում, Դուք ասացիք, որ ուզում եք հանդիպել Նախագահ Սերժ Սարգսյանին -Մեկ հանդիպում արդեն եղել է: Նախագահն ասել է, որ տեղի է ունենալու հասարակական քննարկում, մի բան, որ, ինչպես ես տեսնում եմ տեղի չի ունենում: Եվ ճիշտ հակառակն է տեղի ունենում` արհեստականորեն ստեղծվում է իրենց տեսակետներին համահունչ քարոզչական մթնոլորտ, որի հարվածը, կարծում եմ, իրենք են ստանալու: Քննարկումները, ինչպես, որ ծրագված են, եւ այն ձեւով, որ տեղի են ունենում, վատ հետեւանք են ունենալու առաջին հերթին հենց իշանությունների համար: Նախ` ժողովրդի համար այսքան լուրջ հարցը այսպես անլուրջ քննարկել եւ փորձել ցույց տալ, թե քննարկումը տեղի է ունենում, վստահ եմ` ժողովուրդը չի հանդուրժելու: Եվ սա բերելու է հակազդեցություն, որն ուղղված է լինելու իշխանությանը: (more…)

54 Comments

Հրանտ Մարգարյան. Թույլ չտանք տեղի ունենա մի սխալ, որի գինը վճարելու ենք տասնյակ տարիներ

Posted on September 19, 2009, by , under Լուրեր.

«ԱԶԳ».- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ «Հայացք» ակումբում Դաշնակցության մտահոգությունը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ասելով, թե գործընթացն իր առկա տեսքով սպառնում է հայության պառակտմամբ:

«Խնդրո առարկա ենք դարձնում ցեղասպանության հարցը, որ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության հարց է, մեր ազգի համար արժանապատվության հարց է, արդարության հարց է եւ Հայ դատի պայքարի կարեւոր բաղկացուցիչ մասն է: Բայց նաեւ մենք, այս ձեւով որ գնում ենք առաջ, ազգի պառակտման սկիզբ ենք դնում», ասում է Հրանտ Մարգարյանը: (more…)

34 Comments

Հրանտ Մարգարյան: ՀՅԴ-ն հակաթուրքական կուսակցություն չէ

Posted on September 9, 2009, by , under Լուրեր.

«ԿԱՊԻՏԱԼ» .- Վախենամ, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ որ կուզեր անել Լևոն Տեր-Պետրոսյանը, »- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները կարող են «խայտառակ խարան դառնալ սերունդների ճակատին»:
«Հարցը շատ ավելի խորը և կարևոր է, քան պարզ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը որևէ երկրի հետ: Այս կարևորությունն ու զգայունությունը բխում է մեր ազգային իրականությունից, մեր պատմությունից: Չենք կարող մատի հետև թաքնվել ու իրերն իրենց իրական անուններով չկոչել»,- ասաց Մարգարյանը:

Ըստ նրա՝ Դաշնակցությունը մտահոգված է այն հանգամանքով, թե կկարողանա՞ արդյոք ազդել արձանագրությունների բովանդակության փոփոխության վրա:

«Կա՞ այդ մեխանիզմը, հնարավո՞ր է դա, թե՞ ոչ. հարցերի պատասխանը պետք է տա իշխանությունը, որպեսզի քննարկումները ոչ թե խաղի նմանվեն, այլ վերածվեն իրական գործընթացի»,- ասաց Հ. Մարգարյանը: (more…)

33 Comments

Այս մոտեցումը բխում է մեր ճակատագրից

Posted on September 9, 2009, by , under Հարցազրույցներ.

«Հայացք» ակումբում ներքաղաքական քննարկումների փուլում գտնվող հայ-թուրքական նախաստորագրված պայմանագրի մասին Դաշնակցության տեսակետներն է ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, նա մեկ անգամ եւս ընդգծեց հարցի կարեւորությունը եւ այն իրավիճակի լրջությունը, որում այսօր հայտնվել են հայ ժողովուրդն ու հայ քաղաքական ուժերը:

– Կարծում եմ,- ասաց նա, – բոլորդ էլ համակարծիք եք, որ թե ազգային եւ թե հայոց պետականության խնդիրների առումով կարեւոր իրադարձության շեմին ենք: Հարցը, ինչի մասին կխոսենք այսօր, շատ ավելի խորն է, շատ ավելի կարեւոր է, քան պարզ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որեւէ երկրի հետ: Այս հարցում մեր դրսեւորած թե’ զգայականությունը, թե’ զգուշավորությունը պայմանավորված են մեր ազգային իրականությամբ, բխում են մեր ճակատագրից, մեր պատմությունից, մեր այսօրվա իրավիճակից: Եվ չենք կարող մեր մատների հետեւում թաքնվել ու իրերը չկոչել իրենց իսկական անուններով: (more…)

38 Comments

Հրանտ Մարգարյան. Կա՞ արդյոք փաստաթղթի վրա ազդելու մեխանիզմ

Posted on September 8, 2009, by , under Լուրեր.

«ՆԱՑԻՈՆԱԼ».- Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թեև դժգոհ է հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների որոշ դրույթներից, սակայն այդ դժգոհության պատճառով չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատներից։ «Թերթ.am»-ի փոխանցմամբ, այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսկացության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը, նա մասնավորաօես ասել է. «Կարծում եմ, որ այդ քայլը առնվազն իր համար արդարացված է»: (more…)

45 Comments

Հրանտ Մարգարյան: ՀՅԴ-ն կոռեկտ է պայքարելու

Posted on September 8, 2009, by , under Լուրեր.

«ԼՐԱԳԻՐ».– ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը սեպտեմբերի 8-ին Հայացք ակումբում Դաշնակցության մտահոգությունն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ասելով, թե գործընթացն իր առկա տեսքով սպառնում է հայության պառակտմամբ:
«Խնդրո առարկա ենք դարձնում ցեղասպանության հարցը, որ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության հարց է, մեր ազգի համար արժանապատվության հարց է, արդարության հարց է եւ Հայ դատի պայքարի կարեւոր բաղկացուցիչ մասն է: Բայց նաեւ մենք, այս ձեւով որ գնում ենք առաջ, ազգի պառակտման սկիզբ ենք դնում», ասում է Հրանտ Մարգարյանը: Նա նշում է, որ իշխանությունը չպիտի գործի այդ սխալը, որպեսզի Ղարաբաղ ազատագրած սերնդի վրա չլինի այդ սեւ բիծը: (more…)

39 Comments

Հրանտ Մարգարյան. Տարածքային ամբողջականությունը չի՞ վերաբերվում Ադրբեջանին։ Այդ դեպքում ո՞ւմ է վերաբերվում, Ֆրանսիայի՞ն

Posted on September 8, 2009, by , under Լուրեր.

«7 ՕՐ».-– «Հայացք» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես, օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների մասին խոսելիս, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ առաջին հերթին, փաստաթղթերը սխալ են թարգմանվել են՝ սխալ և զարմանալիորեն ի վնաս Հայաստանի։

Նա նաև նշել է, որ արձանագրություններում խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, սակայն չի նշվում ազգերի ինքնորոշման իրավունքը. (more…)

45 Comments

Եթե իմանան կընտրվեն` կպահանջեն հրաժարականը

Posted on September 3, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ա1+» կայքէջին

ՀՅԴ հանրահավաքի ժամանակ կուսակցությունը պահանջեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

-Պարոն Մարգարյան, դուք այսօր պահանջում եք արտգործնախարարի հրաժարականը, բայց արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրում առաջին հերթին նախագահն է: Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պատասխանատու չի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված բացթողումների եւ թերությունների համար:

-Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու չի, բայց նրա հրաժարականի պահանջը ամբողջությամբ ուրիշ բան կնշանակի: Մենք քաղաքական կուսակցություն ենք, երկրի համար պատասխանատու, եւ չենք կարող ամեն առիթով նախագահի հրաժարական պահանջել:Մենք ԱԳ նախարարի հրաժարական պահանջելով ճանապարհ ենք ցույց տալիս նախագահին, որ կարողանա նոր սկիզբ դնել իր քաղաքականությանը: Ցավոք սրտի, մեր ձայնը լսելի չի դառնում: Բայց դա ոչ մի անգամ չի նշանակում, թե այդ քաղաքականության համար պատասխանատու չի երկրի նախագահը: (more…)

35 Comments