Հրանտ Մարգարյան. Հավատալ, աշխատել, հաղթել
2009/02/05ՀՅԴ Հայ Դատի աշխատանքներին նպաստելու համար Դուբայում կազմակերպված դրամահավաքի ժամանակ ողջույնի եւ շնորհակալության խոսքով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ելույթի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:
Վեհափա’ռ Տեր, հարգելի’ բարեկամներ
Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Շնորհակալ եմ նրանց, որ մեր ընդհանուր գործին սատարել են, բայց չեն կարողացել ներկա լինել: Չորս տարին մեկ` արդեն երրորդ անգամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախաձեռնությամբ, այսպիսի մեկտեղում է կազմակերպվում` Հայ Դատի աշխատանքներին աջակցելու նպատակով:
Սա բացառիկ հավաք է` իր նպատակով, անկախ քաղաքական կողմնորոշումից` մարդկանց համախմբումով, հայության բոլոր հատվածների ներկայացվածությամբ, հայաստանցիների մեծաթիվ մասնակցությամբ:
Հայ Դատը միավորել է ամենքիս: Միավորել է կոնկրետ գործը, որ վեր է ընթացիկ հարցերից ու տարբերություններից: Գործ, որ միտված է Հայաստանի ու հայության հզորացմանը, մեր հավաքական ներուժի կուտակմանն ու կազմակերպմանը, աշխարհում հաշվառելի գործոն դառնալուն: (more…)