Archive for February, 2000
ՀՅԴ Բյուրոյի պատվիրակության հանդիպումը Արամ Ա. Կաթողիկոսի հետ
Posted on February 28, 2000, by admin, under Լուրեր.
ԵՐԵՎԱՆ, 28 Փետրվարի 2000 (ՀՅԴ Մամլո Դիվան).- Ուրբաթ, Փետրվարի 25ին Հ.Յ.Դ. Բյուրոյի պատվիրակությունը բաղկացած՝ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանից, Երվանդ Փամպուքյանից եւ Հակոբ Ենիգոմշյանից, այցելեց Անթիլիաս եւ երկու ժամ տեւողությամբ հանդիպեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.ի հետ:
Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանի քաղաքական եւ ընկերային ներկա իրավիճակը, Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացը եւ կողմերի տարբեր դիրքորոշումները, հայրենիք-սփյուռք հարաբերությունների ներդաշնակումն ու սերտացումը եւ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունների գործակցության վերաբերող հարցեր:
Շնորհավորելով նորընտիր Բյուրոյին, Վեհափառ հայրապետը հատուկ ընդգծել է համահայկական կառույցով ու կազմակերպությամբ օժտված Հ.Յ.Դաշնակցության վերապահված դերակատարությունը՝ հայրենի պետականության ամրապնդման եւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների սերտացման գործում: Երկուստեք անհրաժեշտ է նկատվել բոլոր բնագավառներում հայության ընդհանուր կարողականության օգտագործումը, որի համար առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ազգային հիմնական հարցերի շուրջ միասնականության ստեղծումը:
95 Comments
ԼՂՀ նախագահը ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը
Posted on February 24, 2000, by admin, under Լուրեր.
ԵՐԵՎԱՆ, 24 Փետրվարի 2000 (ՀՅԴ Մամլո Դիվան).- Փետրվարի 23ին, Լ.Ղ.Հ. նախագահի հետ հանդիպելու համար Ստեփանակերտ այցելեց Հ.Յ.Դ. Բյուրոյի պատվիրակությունը։ Նույն օրը, կեսօրին, Լ.Ղ.Հ. նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունեց Հ.Յ.Դ. պատվիրակությանը,ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։
Պատվիրակության մասնակիցներն էին՝ Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամներ Ալբերտ Աճեմյանը, Վիգեն Ս. Հովսեփյանը եւ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանը։
Ընկ. Հրանտ Մարգարյանի կողմից Բյուրոյի նորընտիր կազմը ներկայացելուց հետո, պատվիրակությունը Լ.Ղ.Հ. նախագահի հետ քննարկեց մի շարք հարցեր, կապված ղարաբաղյան հարցի կարգավորման, հանրապետության ընկերային-տնտեսական վիճակի հետ։
Հ.Յ.Դ. պատվիրակությունը նախագահին փոխանցեց հատկապես կուսակցության մոտեցումները Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ պատրաստակամություն հայտնեց շարունակելու Արցախին ուղղված աշխատանքները։ Կարեւորվեց հատկապես արցախահայության բարձր կորովի պահպանման խնդիրը։
Մեկուկես ժամ տեւած հանդիպումը ընթացավ ջերմ մթնոլորտում։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին նման հանդիպումները ավելի հաճախակի դարձնել։
254 Comments
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. ընդունեց Հ.Յ.Դ. պատուիրակութեան այցելութիւնը
Posted on February 21, 2000, by admin, under Լուրեր.
Երեւան, 21 Փետրուար (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան) – Այսօր առաւօտեան ժամը 10-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեց Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը, եւ շուրջ մէկ ժամ հանդիպում ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ին հետ: Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեանի գլխաւորած պատուիրակութեան մաս կը կազմէին Բիւրոյի անդամներ Ալպերթ Աճէմեան, Վիգէն Ս. Յովսէփեան եւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի քաղաքական ներկայացուցիչ ընկ. Արմէն Ռուստամեան: Հանդիպումին ներկայ էր նաեւ ՀՀ Կրօնական հարցերու վարչութեան նախագահի պաշտօնակատար Լեւոն Մկրտչեան:
Ընկ. Հրանդ Մարգարեան ներկայացուց Հ.Յ.Դ. 28րդ Ընդհանուր Ժողովի արդիւնքները եւ նորընտիր Բիւրոյի կազմը: Վեհափառը գնահատեց Բիւրոյի կեդրոնական գրասենեակի Երեւան հաստատումը եւ այդ քայլը նկատեց օգտակար՝ համազգային առումով:
Սրտբաց զրոյցի ընթացքին արծարծուեցան Հայց. եկեղեցին եւ հայ ժողովուրդը յուզող հարցեր, ներառեալ կաթողիկոսական զոյգ Աթոռներու յարաբերութիւնները եւ քրիստոնէութեան պետական կրօն հռչակման 1700-ամեակի տօնակատարութիւնները: Աւարտին, նպատակայարմար նկատուեցաւ նման հանդիպումները դարձնել յաճախակի:
43 Comments
ՀՀ նախագահը հանդիպում ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի պատվիրակութան հետ
Posted on February 19, 2000, by admin, under Լուրեր.
ԵՐԵՒԱՆ, 19 Փետրուար 2000 (ՀՅԴ Մամլոյ Դիւան).- Այսօր, կէսօրին, Հայաստանի Հանրապետութեան նախագահը ընդունեց այցելութիւնը ՀՅԴ Բիւրոյի պատուիրակութեան, գլխաւորութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեանին: Պատուիրակութեան մաս կը կազմէին Բիւրոյի անդամներ Ալպերթ Աճէմեան, Վահան Յովհաննիսեան եւ Վիգէն Ս. Յովսէփեան:
Հանդիպումը տեւեց աւելի քան մէկուկէս ժամ եւ անցաւ ջերմ մթնոլորտի մէջ:
Բիւրոյի նորընտիր կազմի անդամներու ներկայացումէն ետք, ընկ. Մարգարեան յայտնեց, թէ նորընտիր Բիւրոն իր առաջին քաղաքական հանդիպումը որոշած է ունենալ Հայաստանի Հանրպետութեան նախագահին հետ:
Այնուհետեւ, անկեղծ քննարկումի առարկայ դարձան Արցախի հարցի բանակցութիւնները, ինչպէս նաեւ երկրի ներքաղաքական վիճակն ու անոր հաւանական հետագայ զարգացումները :
Հանդիպումի աւարտին փափաք յայտնուեցաւ քանի մը շաբաթ ետք դարձեալ հանդիպիլ:
Հանդիպումէն ետք, ՀՅԴ Բիւրոյի անդամները, Հայաստանի Գերագոյն մարմնի անդամներուն հետ, այցելեցին Մարզահամերգային համալիր, ուր երկու օրէ ի վեր զետեղուած է Զօրավար Անդրանիկի աճիւնը:
33 Comments
«ՀՅ Դաշնակցութեան համար թէ՛ ելակէտը եւ թէ նպատակը Հայաստանն ու հայ ժողովուրդն է»
Posted on February 14, 2000, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Դրօշակին
– 81 տարի յետոյ, առաջին անգամ լինելով, ՀՅԴաշնակցութիւնը իր Ընդհանուր Ժողովը գումարեց հայրենիքում, անկախ պետականութեան պայմաններում խնդրում ենք ձեր գնահատականը, խօսքը այդ մասին:
32 Comments
Հրանտ Մարգարեան. Հ.Յ.Դաշնակցութեան համար թէ՛ ելակէտը եւ թէ նպատակը Հայաստանն ու հայ ժողովուրդն է
Posted on February 12, 2000, by admin, under Հարցազրույցներ.
Երեւան, 16 փետրվարի (Հ.Յ.Դ. Մամլո Դիվան).- Հ.Յ.Դ. նորընտիր Բյուրոի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի տուած հարցազրույցը՝ Հ.Յ.Դ. պաշտոնաթերթ «Դրոշակ»ին։– 81 տարի յետոյ, առաջին անգամ լինելով, Հ.Յ.Դաշնակցութիւնը իր Ընդհանուր Ժողովը գումարեց հայրենիքում, անկախ պետականութեան պայմաններում. խնդրում ենք ձեր գնահատականը, խօսքը այդ մասին։
– Յիրաւի, 81 տարիներ յետոյ Հ.Յ.Դաշնակցութեանը յաջողուեց իր Ընդհանուր Ժողովը գումարել Հայաստանում, որը ինքնին պատմական իրադարձութիւն էր բոլորիս համար։ Պատմական՝ որովհետեւ 1919-ից ի վեր առաջին անգամ լինելով հնարաւոր դարձաւ կուսակցութեան Ընդհանուր Ժողովը կայացնել հայրենի հողի վրայ, անկախ պետականութեան պայմաններում եւ, արդէն իսկ, որպէս հայաստանեան քաղաքական դաշտում կայացած եւ ներգործուն դերակատարութիւն ունեցող ուժերից մէկը։ (more…)
39 Comments