Հրանտ Մարգարյան. Եթե Թուրքիան որոշել է մտնել Եվրամիություն, ապա պետք է կարողանա իր մեղքերը խոստովանել
2006/04/25«ԱՐՄԹԱՈՒՆ».- «Հայ ժողովրդի համար ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլեւ պայքարի օր է, քանի որ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով` մեր բողոքն ենք արտահայտում Թուրքիայի կառավարության դեմ»,- հայտարարեց ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
«Որքան Հայաստանը հզորանա եւ կազմակերպված լինի, այնքան կմոտենանք Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից»,- նշեց Հրանտ Մարգարյանը, միաժամանակ ընդգծելով, որ «մեր նպատակը չպետք է լինի միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլեւ պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին»: (more…)