Իշխանություն չենք ուզում հանուն իշխանության
2015/09/29tert.am – ի հարցազրույցը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
– Սահմանադրական բարեփոխումների հարցով քաղաքական դաշտը բաժանվել է սևի ու սպիտակի: Կան կարծիքներ, որ «ոչ»-ի ճամբարում հավաքված ուժերն ունեն նախագահի թեկնածու և դրա համար են դեմ արտահայտվում խորհրդարանական կառավարման համակարգին : Դուք չունեք նախագահի թեկնածու, ա՞յդ պատճառով եք կողմ այս փոփոխություններին:
– Բնական է, նորմալ, որ քաղաքական դաշտը բաժանվել է «ոչ»-ի և «այո»-ի, այլ կերպ լինել չէր կարող: Տգեղը, ոչ նորմալն այն է, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորքային, բովանդակային քննարկում չի ընթանում, չի հիմնավորվում՝ ինչու՝ ոչ: Միակ բանը, որ ասվում է՝ այս նախագահից չի կարելի լավ բան սպասել, ուրեմն իր կողմից առաջարկված փոփոխությունը չի կարող դրական լինել : Սա ճիշտ մոտեցում չէ, և ընդանրապես ճշմարտությունը չէ: Երկրորդ, քիչ թե շատ տրամաբանական խոսքն այն մասին է, որ Հայաստանը պատերազմական դրության մեջ է և իշխանությունը պետք է կենտրոնացված լինի: Բայց կա աշխարհի փորձ. այն երկրները, որոնք խորհրդարանական կառավարում են ունեցել, վատ չեն պատերազմել: (more…)