Archive for 'Լուրեր'
ՀՅԴ կազմակերպությունը՝ ի պաշտպանություն Հրանտ Մարգարյանի
Posted on May 20, 2019, by admin, under Լուրեր.
Ամիսներ շարունակ Դաշնակցությունն ահազանգում էր, որ երկրում սերմանվող ու խրախուսվող քաղաքական անհանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է պառակտումների ու ատելության։ Ցավոք, դա այլևս իրողություն է։ Ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ լարելու, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների», յուրայինների ու թշնամիների բաժանելու իշխանությունների քաղաքականությունն արդեն գործնական դրսեւորումներ է ստանում։
ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատության հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։
Անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն։ (more…)
9,407 Comments
Պետք է կարողանանք դիմակայել ու հաղթել այս գոյամարտում
Posted on May 7, 2019, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Այսօր բոլորն ունեն վտանգի կանխազգացում, ահա, թե ինչու ՀՅԴ-ն նախաձեռնել է ֆորումը. Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելույթի սկզբում նշեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը:
Ըստ նրա` վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա, ուրեմն Արցախը բեռ է, և, որքան հնարավոր է շուտ, պետք է ազատվել այդ հարցից: Հրանտ Մարգարյանի կարծիքով` կա նաև մեկ այլ մոտեցում, որ Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդն իր գոտին պինդ ձգի: (more…)
9,280 Comments
Վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա
Posted on January 16, 2019, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ
Արդեն սովորույթի ուժ է ստացել յուրաքանչյուր Ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։ Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներիցյուրաքանչյուրը իսկապես բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի և կուսակցության համար. հիշենք Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, ապրիլյան քառօրյա պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, նոր Սահմանադրության ընդունումը, վերջապես`ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխությունը:
Հատկապես վերջինս և դրան հաջորդած յուրաքանչյուր օրը բերել են մի իրավիճակի, երբ օդում կախված հարցերը չափազանց շատ են, րոպե առ րոպե աճում է լարվածությունը և վտանգի զգացողությունը: Ժամանակահատվածը, քաղաքական պահը շատ լուրջ է և մենք մեր հերթական ժողովն ենք սկսում։
Պատասխանատվությունը մեծ է։
Անցած քառամյա շրջանը Հարավային Կովկասի համար հատկանշվեց նորանոր ընդհանրություններով, որոնց հիմքում ընկած էր հետխորհրդային տարածքում որոշակի հենակետերի ձևավորման և ապա՝ Միջերկրականից մինչև Կասպիականն ընկած տարածաշրջանի միասնականացման ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմավարությունը։ (more…)
8,758 Comments
Հանուն Ղարաբաղի եւ ընդդեմ ոչ ոքու
Posted on December 15, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Ինչպես արդեն տեղակացրել էինք, Արցախի Հանրապետության նախագահը դեկտեմբերի 14-ին ընդունել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:
Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրանտ Մարգարյանն ասաց. (more…)
7,663 Comments
Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին
Posted on December 14, 2018, by admin, under Լուրեր.
Արցախի Հանրապետության նախագահը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: (more…)
1,060 Comments
Այս կուսակցությունը պատասխանատու է ազգի առջեւ
Posted on December 7, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Վայոց Ձորի Խաչիկ գյուղում և Սյունիքի Սիսիան քաղաքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթներից:
(more…)
1,128 Comments
Արցախյան շարժման ֆոնին է, որ մենք անկախություն ենք ձեռք բերել
Posted on December 5, 2018, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.
Սիսիանում ընթանում է ՀՅԴ-ի քարոզարշավը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա անդրադարձավ այն փաստին, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատեր խուսափել են զինվորական ծառայությունից:
«Ասում են` հիվանդ ենք եղել, բանակ չենք գնացել: Ես հարգում եմ բոլոր` հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում անցնել զինվորական ծառայություն, բայց եթե մի կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը հիվանդ է եղել և բանակ չի գնացել, լուրջ կասկածի տեղիք է տալիս»,- ասաց Հրանտ Մարգարյանը: (more…)
464 Comments
Զիջումներով խաղաղություն առնելու փորձն ինքնասպանություն է
Posted on December 5, 2018, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.
Դեկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Հարգելի՛ ներկաներ, շատ սիրելի՛ երիտասարդներ
Ասում են՝ երիտասարդությունը տարիք չի ճանաչում, ու դրա հիման վրա ամեն մարդ փորձում է ինքն իրեն երիտասարդ համարել։ Ես նման բարդույթ չունեմ, տարիքս առած մարդ եմ։ Բայց ոչինչ, դա ինձ չի մտահոգում, որովհետև մտածում եմ՝ եթե ապրած կյանքս իմաստ է ունեցել, արդյունք է ունեցել, իմ գործը կշարունակվի։ Դրանով ամեն ինչ կարևորվում և իր տեղն է գտնում։
Դաշնակցության մեջ աշխատող մեր սերունդը ևս ունի այդ խնդիրը։ Մեզ համար ապացուցված է, որ մեր գործը շարունակվում է, և մենք՝ հանձինս ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության, ուժեղ ենք, հզոր ենք, նույնիսկ անպարտելի ենք։ Այս կազմակերպության հաջողության բանալիներից մեկը հենց դա է, որ մենք մեր գործը սերնդեսերունդ ենք փոխանցում։ Մեր գործը շարունակականության մեջ է, որ կարևորվում է և իմաստ է ստանում։ Շատ-շատերի նման չենք, որ ջրի պղպջակի պես մի պահ հայտնվենք ջրի մակերևույթին և հաջորդ պահին գոյություն չունենանք։ Այդպիսին չէ Դաշնակցությունը, և սրա մեջ է Դաշնակցության ուժը։ (more…)
36 Comments
Որեւէ հայտարարություն չի ազդի ՀՅԴ քարոզարշավի վրա
Posted on December 3, 2018, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։
«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վախենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հացագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։ (more…)
138 Comments
Դա է իրականությունը
Posted on November 27, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Ես ցանկացած խոսակցության պատրաստ եմ, բայց այդ մակարդակի արտահայտությունների չեմ ուզենա անդրադառնալ, ամոթ է։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ մեկնաբանելով իրեն ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել» արտահայտությունը ամոթալի է։ (more…)