Հրանտ Մարգարյանը` Շահեն Մեղրյանին հերոսի կոչում տալու մասին` «Լավ է ուշ, քան երբեք»
2014/10/28Արցախի զորամասերից մեկում օրերս բացվեց Շահեն Մեղրյանի հուշարձանը: Հուշարձանի հեղինակը նույն զորամասից մի քանի ամիս առաջ զորացրված Հարություն Համբարձումյանն է:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության եւ անձնական արիության համար Շահեն Մեղրյանին հետմահու շնորհեց «Արցախի հերոսի» կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան:
Իսկ արդյո՞ք ուշացած չէին բարձրագույն կոչումն ու մարտական պարգեւը. «Լավ է ուշ, քան երբեք»:
Ղարաբաղյան պայքարը երկար ժամանակաշրջան ընդգրկեց եւ շարունակվում է։ Կարծում եմ, որ դեռ լիովին չի գնահատվել տարբեր հանգրվաններում, տարբեր ուժերի եւ անհատների դերակատարության չափն ու աստիճանն այս պայքարում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ (more…)