Archive for April, 2012
Հրանտ Մարգարյան. Քվեի զենքը միայն կարող է զարգացում ու առաջադիմություն ապահովել
Posted on April 28, 2012, by admin, under Արձագանք, Ելույթներ, Լուրեր.
ՀՅԴ-ն վանաձորցիներին կոչ արեց տեր կանգնել իրենց ձայներին
«Առավոտ».- Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն զենք է եւ այն պետք է ճիշտ օգտագործել:
Ապրիլի 28-ին նախըտրական քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ մեկ շաբաթ ունենք` առանց ցնցումների, առանց լարված իրավիճակի, լարումի ազգի մեջ փոփոխություն բերելու. «Այդ քվեն` զենքը, մենք իրավունք չունենք վաճառելու, մենք իրավունք չունենք այն պահ տալ ուրիշին, որովհետեւ այդ զենքը կհայտնվի ուրիշի ձեռքում` մեր դեմ կրակելու, ինչպես կրակում է երկու տասնամյակ ավելի»:
Հրանտ Մարգարյանը կոչ արեց վանաձորցիներին տեր լինելու իրենք ձայներին, քանի որ, ըստ նրա, քվեի զենքը միայն կարող է զարգացում ու առաջադիմություն ապահովել. «Եթե մեզ չեք քվեարկելու՝ ում որ քվեարկեք, ձեր կյանքում բան չի փոխվելու, ձեր հոգսերից բան չի պակասելու, ձեր հարցերից որեւէ բան չի լուծվելու: Մենք չենք կարողանում հոգատարություն տեսնել մեր իշխանություններից, մենք տեսնում ենք աղքատություն, եւ վերջ չկա այդ աղքատությանը: Մենք տեսնում ենք արտագաղթ, տեսնում ենք` մարդիկ լքում են այս երկիրը, որովհետեւ այս ժողովրդի նկատմամբ հոգատարություն ցույց տվող չկա, որովհետեւ չկա մեկը, որ մտածի` ինքը այս երկրում պետք է ապրի ժողովրդի հետ միասին, եւ դուք ձեր քվեով պիտի փոխեք իրավիճակը»,-նշեց Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքերով միայն Դաշնակցությունն է հավատում , որ պետությունը պարտավոր է ունենալ իր դերակատարությունը տնտեսական բնագավառում: (more…)
53 Comments
Հրանտ Մարգարյան. Քվեն զենք է
Posted on April 28, 2012, by admin, under Ելույթներ, Լուրեր.
«Երկիր».- Քվեն զենք է: Եթե այն ճիշտ չօգտագործենք, կուղղվի մեր դեմ. այսօր Վանաձորում ՀՅԴ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Քվեի զենքը ցնցումներ չի ենթադրում, արյունահեղություն չի ենթադրում, քվեի զենքը միայն առաջադիմություն է ենթադրում: Ուրեմն եկեք ճիշտ օգտագործենք այդ զենքը»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ ժողովրդի համար դժվար է կողմնորոշվել, քանի որ բոլոր քաղաքական կուսակցությունները նույն բանն են ասում, սակայն «ՀՅԴ-ն բոլոր չէ». «Մի կողմում ՀՅԴ-ն է՝ իր հստակ ծրագրով, մյուս կողմում՝ մնացած բոլորը: Ասածիս մեջ չափազանցություն չկա: Ձեր ընտրությունը Դաշնակցության և մնացածի մեջ է: Եթե մեր օգտին չքվեարկեք, ոչինչ չի փոխվի ձեր կյանքում»: (more…)
34 Comments
Հրանտ Մարգարյան. Իշխանությունը խոչընդոտում է ազատ ընտրությունների անցկացմանը
Posted on April 20, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«Ազատություն».-Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ այսօր Հայաստանում իշխող ուժը խոչընդոտում է ազատ, արդար ընտրությունների անցկացմանը:
«Եվ դա գալիս է դեռ խորհրդային կարգերից: Այնպես չէ, որ մենք նախքան այս քաղաքական ուժի` իշխանության վրա լինելը ունեինք արդար ընտրություններ: Մենք անկախության առաջին օրվանից մինչեւ այսօր միշտ ընտրությունների պրոբլեմ ենք ունեցել: Բոլոր ընտրությունների պարագայում էլ մենք ունեցել ենք խախտումներ: Դա նշանակում է, որ այն ուժը, որը իշխանություն ունի, այդ իշխանությունը պահելու համար դիմում է ամեն միջոցի: Այդ իշխանությունները նաեւ չունեն համապատասխան անհրաժեշտ ժողովրդականություն եւ իշխանությունը պահելու համար պարտավորվում են հենվել օլիգարխների վրա` իբրեւ ազդեցիկ մարդկանց, որ ունեն շրջանակ եւ տիրապետում են որոշ քվեների, հանցագործ աշխարհի վրա նույնպես, որը նույնպես ունի որոշ ազդեցություն: (more…)
42 Comments
Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ի արժեհամակարգի հիմքում ազգն է, ազգի հիմքում` անհատը
Posted on April 15, 2012, by admin, under Ելույթներ, Լուրեր.
«Երկիր».- Քսան տարի է անցել մեր անկախությունից: Այս քսան տարիների ընթացքում տեսել ենք երկրաշարժ, շրջափակում, տեսել ենք պատերազմ, տնտեսական ճգնաժամ: Առաջին հայացքից թվում է, թե սրանք բավարար պատճառ են, որ Հայաստանում լավ չապրենք, բայց այդպես չէ. Աշտարակում տեղի ունեցած ՀՅԴ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա նշեց, որ զինադադարից անցել է 16 տարի, բայց մեր կյանքում փոփոխություն չկա: «Մեր շուրջը համատարած աղքատություն, համատարած անգործություն կա: Մարդիկ աշխատանքի պատճառով թողնում են իրենց հայրենիքն ու հեռանում: Մեր շուրջը երիտասարդությունը, որ նոր ասպարեզ է մտնում, շվարած է` կյանքի մեջ չի կարողանում իր տեղը գտնել, ոտքի կանգնել: Որովհետեւ բնակարանի հարց ունի, որ չի կարող ինքնուրույն լուծել, որովհետեւ աշխատանքի խնդիր ունի եւ աշխատանք չի գտնում: Եվ այս դրության մեջ, զարմանալի է, ի՞նչ են անում հայոց պետականության գահին բազմած իշխանությունները, որոնց պարտականությունն է հոգ տանել, որ երիտասարդությունն աշխատանք ունենա, որ աղքատությունը վերանա մեր երկրից, որ անգործությունը վերանա, եւ ժողովուրդը ոտքի կանգնի»,- հարց բարձրացրեց Հրանտ Մարգարյանը: (more…)
33 Comments
Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ին կարելի է հավատալ երեք պատճառով
Posted on April 14, 2012, by admin, under Արձագանք, Ելույթներ, Լուրեր.
«Առավոտ».- ՀՅԴ-ն Վայոց Ձորի մարզում էր։ Նախընտրական հանդիպումը տեղի ունեցավ Եղեգնաձորում։
Քաղաքի 18000 տեղանոց ամֆիթատրոնը հանդիպումից դեռ շատ առաջ արդեն մարդաշատ էր այնքան, որ շատերը նույնիսկ կանգնած մնացին մինչեւ միջոցառման ավարտը։
Հանդիպումը բացեց ՀՅԴ Վայոց Ձորի նախընտրական շտաբի ղեկավար, այս ընտրատարածքում նախկինում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտնած Սամվել Բաբայանը։
Նա նախ ողջունեց հավաքվածներին ու ասաց, թե ՀՅԴ- ն եղեգնաձորցիներին խոսք ունի ասելու եւ մտահոգություն հնչեցնելու, «որովհետեւ մեր երկիրը, մեր ժողովուրդը հիմա գնտվում է այնպիսի վիճակում, որից դուրս գալու ելքը ձեր եւ մեր ձեռքում է։ Առաջիկայում համապետական ընտրություններ են, պետք է ճիշտ կողմնորոշվել, պետք է անել այն, ինչը կփոխի մեր կյանքը, եւ մենք դրա մասին ենք ուզում խոսել ձեզ հետ»:
Այս կարճ ելույթից հետո նա խոսքը փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: (more…)
156 Comments
Ինչո՞ւ ընտրել Դաշնակցությանը
Posted on April 13, 2012, by admin, under Ելույթներ, Լուրեր.
«Երկիր»- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերով, Հայաստանի այսօրվա իշխանությունները մեր երկրում ավելի շատ խնդիրներ են առաջացրել, քան լուծել գոյություն ունեցող խնդիրները:
«Այս իշխանությունը հարուստների իշխանություն է, դրա համար աղքատները բախտի քմահաճույքին են մատնված, դրա համար ոչ ոք չի մտածում, որ պետք է հոգ տանի, որ պետք է երիտասարդի համար աշխատատեղ ստեղծի, մեր հավաքական կյանքը կազմակերպի»,- այսօր երեկոյան Եղեգնաձոր քաղաքում կայացած ՀՅԴ հանրահավաքի իր ելույթում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: (more…)
34 Comments
Մենք գաղափարական մարդիկ ենք, կարիերիստներ չենք, մենք չենք եկել իշխանությունը նվաճելու..
Posted on April 12, 2012, by admin, under Ելույթներ, Լուրեր.
«Երկիր Մեդիա».- Ինչո՞ւ դրական փոփոխություն չկա, ինչո՞ւ մեր շուրջը դեռ համատարած աղքատություն է, անգործներ կան, աշխատանքի պակաս կա: Ինչո՞ւ մարդիկ աշխատանք փնտրելու համար լքում են իրենց հայրենիքը, իրենց ընտանիքները: Ինչո՞ւ, երբ մարդիկ անգամ աշխատում են, չեն կարողանում ընտանիք պահել. Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր տեղի ունեցած ՀՅԴ հանրահավաքում նման հարցադրումներ արեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու իր հնչեցրած հարցերին պատասխան տվեց` այս 20 տարիներին մեր իշխանությունները հաջողեցրել են ստեղծել դրամատերերի, հարուստների դասակարգ: (more…)
26 Comments
Նոր առասպելի իմաստունը ՀՅԴ-ն է
Posted on April 10, 2012, by admin, under Ելույթներ, Լուրեր.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության Ապրիլի 10-ի հանրահավաքին
Սիրելի’ ժողովուրդ
Այն ամենը, ինչ կասեմ ձեզ այսօր, խնդրում եմ չընկալել զուտ նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Այն պարզ պատճառով, որ նոր բան չեմ ասելու, ասելու եմ այն, ինչ մենք ասում ենք վաղուց, ասում ենք անընդհատ: Եվ հենց դա է նաեւ մեր հիմնական տարբերությունն ուրիշներից:
Մենք չենք խոսում եւ չենք գործում ընդամենը քարոզարշավից քարոզարշավ, ընտրությունից ընտրություն: Մենք գործում ենք ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան, ինչպես` զարկերակը: Հիմա ես ուզում եմ, որ դուք դնեք ձեր մատն այդ զարկերակին, սիրելի’ ժողովուրդ:
Գուցե տարբեր լինեն խոսքիս շեշտադրումները, բայց անփոփոխ է բովանդակությունը, ինչպես, ցավոք, չի փոխվում մեր կյանքը: Հոգնել ենք, խռովվում է մեր հոգին` տեսնելով շուրջը տիրող անարդարությունը: Անկախությունից 20 տարի հետո հայ մարդը չի կարողանում իր աշխատանքով պահել իր ընտանիքը: Մի՞թե սա լինելու բան էր: Ինչպե՞ս մենք հասանք այս հանգրվանին: (more…)
36 Comments