«Դրօշակ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
«Դրօշակ».-ՀՅԴ 120-ամյակի կապակցությամբ Ձեր ելույթները Տորոնտոյում, Մոնրեալում եւ Բեյրութում շահեկանորեն ոչ միայն տարբերվում, այլեւ փոխլրացնում են մեկը մյուսին` բացահայտելով աշխատանքի այն ընդարձակ դաշտի սահմանները, որի մեջ այսօր գտնվում է Դաշնակցությունը: Որքան էլ տարբեր, փոխլրացնող, այսուհանդերձ, այդ ելույթներն ունեն խոսքն ամբողջացնող մեկ հիմնական մոտեցում` կարեւորել եւ գնահատել Դաշնակցության ամենամեծ ձեռքբերումը, Ձեր բառերով ասած` «ազգի մեկության ապահովումը» եւ «հայկական պետականության վերականգնումը»:
Հրանտ Մարգարյան.- Այո, ամենամեծ ձեռքբերումը դա է: ՀՅ Դաշնակցության ծնունդով սկիզբ առավ մեր ժողովրդի երկու մեծ հատվածների ընտրյալների ժողովումը մեկ միացյալ կազմակերպության մեջ, մեկ ընդհանուր նպատակի համար ծավալվեց մեկ ընդհանուր պայքար: Ու շարունակվեց պայքարը, եւ շարունակվելով էլեկտրականացավ հայկական իրականությունը: Ի տես ծավալված միասնական պայքարի` անհետացան նույն ազգը բաժանող 9-դարյա արգելքները, խոչընդոտող սահմանները: Մի քանի տասնամյակ երկարող պայքարից հետո, հրի ու սրի, մոխիրների միջից ծնունդ առավ Հայկական պետականությունը` իբրեւ հիմնական գրավական ազգի մեկության ու հավերժացման: (more…)