Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն չի կարող շրջանցել իր սկզբունքները՝ հանուն քվեներ հավաքելու
2011/11/22ՀՅԴ 121-ամյակին նվիրված միջոցառում Նոր Ջուղայում…
Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին հայ հանրությունը նշում է ՀՅԴ 121-ամյակը: Միջոցառումը է կայացել նաեւ Նոր Ջուղայի “Արարատ” միության սրահում։ Հանդիսությանը մասնակցել են կուսակցական, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի անկախ հանրապետության 20-ամյա ընթացքին` նշելով, որ այս տարիներին թեեւ կային ձեռքբերումներ, սակայն թերությունների պակաս չզգացինք: Հայաստանում կան բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացին կարողանա լավ ապրել, սակայն այդպես էլ մարդկանց կյանքը չի բարելավվում: Իշխանությունն էլ, Հրանտ Մարգարյանի կարծիքով, մեղադրում է բոլորին՝ բացի իրենից: (more…)