ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ժողովուրդ» օրաթերթին տված ամբողջական հարցազրույցը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի փոփոխությանը, ասաց. «Վերջին շրջանում դրա անհրաժեշտությունը շատ կար, և կարծում եմ` վարչապետի փոփոխությունը տեղին էր»:
– Պարոն Մարգարյան, մեր երկրում որևէ անգամ ընդդիմությանը չի հաջողվել ընտրություններում հաղթել և այդպիսով երկրում իշխանափոխություն իրականացնել: Եվ հանրության կողմից այնքան պահանջված փոփոխություններն ամեն անգամ իշխանությունները փորձել են անել` վարչապետներին փոխելով: Նախորդ վարչապետը իշխանության եկավ նաև «հրաշալի քառյակում» Ձեր ղեկաված ուժի անմիջական ջանքերի արդյունքում, սակայն ընդամենը երկուսուկես տարի անց պարզ դարձավ, որ նա էլ ի զորու չեղավ որևէ բան շտկելու: Ինչ եք կարծում` հնարավոր է երկրում գլոբալ փոփոխություններ իրականացնելվարչապետների փոփոխությամբ: (more…)