Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն
2018/05/28Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին:
«Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և թե բացակայությունը բավական խոսուն էր, նաև այդ ընթացքն ու այդ երաժշտության դասավորվածությունը, այդ ամբողջը վիրավորական էր նույնիսկ: Ես հույս ունեմ, որ այդ ամբողջը պետք է վերագրենք այս նոր իշխանությունների հասկանալի թափթփվածությանը և համարենք, որ այդպիսի բան չի կրկնվի այլևս»,- ընդգծեց Մարգարյանը: (more…)