Հրանտ Մարգարյան. Թուրքիան շարունակում է պատերազմել Հայաստանի դեմ
2009/12/21«ԱՐՄԱՐ».– Դաշնակցությունը ավանդաբար տարին ամփոփում է ժողովրդի առջեւ հաշվետվությամբ: Այն անցկացվում է մայրաքաղաքում ու մարզերում: Այսօր կուսակցության 119-ամյակը եւ տարվա ամփոփումը կատարվում է «Մոսկվա» կինոթատրոնում: Զեկույցով հանդես եկած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ասել է. «Նոր օրակարգ է հայտնվել մեր կյանքում. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ինչ ենք անում, ուր ենք գնում»:
«Համազգային զարթոնքից հետո վճռական, ծանր ու դժվար տարիներ շատ ենք ապրել. երկրաշարժ, տնտեսական տագնապներ, պատերազմ, անկախություն: Եվ այդ տարիներից արդեն հարեւան Թուրքիան թշնամական վերաբերմունք է ունեցել մեր հանդեպ: Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, մեր դեմ պատերազմի է դուրս եկել: Նա ընտրել է պատերազմի այլ տարբերակ` շրջափակումը»: (more…)