RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for 'Հարցազրույցներ'

Հայոց ազատամարտի դրոշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանվել

Posted on May 6, 2020, by , under Հարցազրույցներ.

Հրանտ-Մարգարյան-
«Դրօշակ»ի հարցազրույցը Արցախյան ազատագրական պայքարում ՀՅ Դաշնակցության մարտական գործունեության կազմակերպիչ և պատասխանատու Հրանտ Մարգարյանի հետ

– Ընկե՛ր Հրանտ, մայիսը իրավացիորեն համարվում է հայության հաղթանակների ամիս: Այդ հաղթանակների շարքում իր փառավոր տեղն ունի Շուշիի ազատագրումը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն Արցախյան ազատագրական պայքարի համար:

– Շուշիի ազատագրումը բազմակողմանի և շատ խոր ազդեցություն ունեցավ թե՛ Արցախյան ազատագրական պայքարի, թե՛ Հայաստանի անկախ պետականության կերտման ընթացքի վրա: Այն չափազանց կարևոր էր նաև մեր ժողովրդի ոգու ամրապնդման ու մեր պետության քաղաքական հեռանկարի առումով: Առանց Շուշիի ազատագրման` ազատ Արցախ, ազատագրված Արցախ, անկախ Արցախ պատկերացումն անգամ հնարավոր չէր։ (more…)

6,412 Comments

ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում

Posted on December 6, 2019, by , under Ելույթներ, Հարցազրույցներ.

Հրանտ ՄարգարյանTert.am–ը հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամավորական շարժում» ՀԿ–ն։ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա։ Նա նույնիսկ ավելորդ է համարում խոսակցությունները, որ ինքը ստվերից է կառավարում կուսակցությունը։ Հարցազրույցը կարդացեք ստորև։

-Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ չնայած Դուք հեռացել եք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից, այնուամենայնիվ շարունակում եք կուսակցության ստվերային ղեկավարումը: Ի՞նչ կասեք այս մասին։

– Այս տարվա սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածությունը չներկայացրի բյուրոյի անդամ ընտրվելու համար: Այդպիսով, փաստորեն հրաժարվեցի քաղաքական գործունեության ղեկավարման մեջ դերակատարություն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնավորել եմ և հայտարարել, որ որևէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկա և չի կարող լինել, ինչպես նաև վստահեցրել եմ, որ չեմ պատրաստվում վարագույրների հետևից շարունակել ղեկավար գործունեություն ծավալել: Հիմա էլ ստիպված եմ կրկնել նույնը: Քանի որ, հատկապես վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպված և հետևողական մի քարոզչության, ավելի ճիշտ՝ ասեկոսեների և բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և ներկայացնել, թե իբրև շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցության կողմից վարվող քաղաքականությունը: (more…)

2,603 Comments

Նոր հեղափոխություն է լինելու՝ այս հեղափոխության մեջ

Posted on December 3, 2019, by , under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է «Կամավորական շարժում» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանը:

Թեմա. Կամավորական շարժման նպատակները

2,687 Comments

Հանուն Ղարաբաղի եւ ընդդեմ ոչ ոքու

Posted on December 15, 2018, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Հրանտ Մարգարյան 1Ինչպես արդեն տեղակացրել էինք, Արցախի Հանրապետության նախագահը դեկտեմբերի 14-ին ընդունել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրանտ Մարգարյանն ասաց. (more…)

7,663 Comments

Այս կուսակցությունը պատասխանատու է ազգի առջեւ

Posted on December 7, 2018, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Հրանտ-Մարգարյան-գ.-Խաչիկ-1-1024x576
Վայոց Ձորի Խաչիկ գյուղում և Սյունիքի Սիսիան քաղաքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթներից:
(more…)

1,128 Comments

Արցախյան շարժման ֆոնին է, որ մենք անկախություն ենք ձեռք բերել

Posted on December 5, 2018, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

Hrant-1Սիսիանում ընթանում է ՀՅԴ-ի քարոզարշավը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա անդրադարձավ այն փաստին, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատեր խուսափել են զինվորական ծառայությունից:

«Ասում են` հիվանդ ենք եղել, բանակ չենք գնացել: Ես հարգում եմ բոլոր` հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում անցնել զինվորական ծառայություն, բայց եթե մի կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը հիվանդ է եղել և բանակ չի գնացել, լուրջ կասկածի տեղիք է տալիս»,- ասաց Հրանտ Մարգարյանը: (more…)

464 Comments

Զիջումներով խաղաղություն առնելու փորձն ինքնասպանություն է

Posted on December 5, 2018, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

Հրանտ Մարգարյան (ՀԵՄ)Դեկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Հարգելի՛ ներկաներ, շատ սիրելի՛ երիտասարդներ

Ասում են՝ երիտասարդությունը տարիք չի ճանաչում, ու դրա հիման վրա ամեն մարդ փորձում է ինքն իրեն երիտասարդ համարել։ Ես նման բարդույթ չունեմ, տարիքս առած մարդ եմ։ Բայց ոչինչ, դա ինձ չի մտահոգում, որովհետև մտածում եմ՝ եթե ապրած կյանքս իմաստ է ունեցել, արդյունք է ունեցել, իմ գործը կշարունակվի։ Դրանով ամեն ինչ կարևորվում և իր տեղն է գտնում։

Դաշնակցության մեջ աշխատող մեր սերունդը ևս ունի այդ խնդիրը։ Մեզ համար ապացուցված է, որ մեր գործը շարունակվում է, և մենք՝ հանձինս ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության, ուժեղ ենք, հզոր ենք, նույնիսկ անպարտելի ենք։ Այս կազմակերպության հաջողության բանալիներից մեկը հենց դա է, որ մենք մեր գործը սերնդեսերունդ ենք փոխանցում։ Մեր գործը շարունակականության մեջ է, որ կարևորվում է և իմաստ է ստանում։ Շատ-շատերի նման չենք, որ ջրի պղպջակի պես մի պահ հայտնվենք ջրի մակերևույթին և հաջորդ պահին գոյություն չունենանք։ Այդպիսին չէ Դաշնակցությունը, և սրա մեջ է Դաշնակցության ուժը։ (more…)

36 Comments

Որեւէ հայտարարություն չի ազդի ՀՅԴ քարոզարշավի վրա

Posted on December 3, 2018, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

Հրանտ ՄարգարյանՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։

«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վախենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հացագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։ (more…)

138 Comments

Դա է իրականությունը

Posted on November 27, 2018, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

FotorCreatedԵս ցանկացած խոսակցության պատրաստ եմ, բայց այդ մակարդակի արտահայտությունների չեմ ուզենա անդրադառնալ, ամոթ է։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ մեկնաբանելով իրեն ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել» արտահայտությունը ամոթալի է։ (more…)

3,433 Comments

Խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում

Posted on November 27, 2018, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Հրանտ-Մարգարյան-600x338ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիրն այսօր»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները.

«Բանավոր խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում: Այն բումերանգի տեսք ունի, կարող է բերանից ելնի, հետո վերադառնա, դիպչի խոսողին: Խորհուրդ կտայի պարոն Փաշինյանին սրբագրել իր խոսքը, որովհետեւ Ղարաբաղի ազատամարտը պաշտպանողները թալանչիներ չեն: Եթե իր խոսքը կոնկրետ անձի է վերաբերում, թող խոսքն ուղղի կոնկրետ անձին, ապա թե ոչ նա վիրավորում է մի սերնդի, որն ամեն ինչ է տվել այս պատերազմում: Տվել է թե առողջությունը, թե ընկերներին: Հարյուրավոր ընկերների է զոհ տվել այդ ազատամարտին: Այդ ազատամարտը պաշտպանելու գործը սրբազան գործ է: (more…)

559 Comments

« Older Entries