Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում սխալ թիրախ էր ընտրել
2011/06/25ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Առաջին լրատվականի» կայքէջին
– ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն իր ելույթում և դրան հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մի քանի շեշտադրումներ արեց, որոնք հետագայում տարբեր կերպ մեկնաբանվեցին և քննարկվեցին: Մասնավորապես` ելույթում Սերժ Սարգսյանը նշում էր, թե Հայաստանն իր ժողովրդին պատրաստում է խաղաղության, իսկ Ադրբեջանը` պատերազմի և հենց դրանով Ադրբեջանը առավելություն ունի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյո՞ք կար նման բան ասելու անհրաժեշտություն հենց եվրոպական ամբիոնից:
– ԵԽԽՎ ելույթը տարբեր էր, հարցազրույցը` տարբեր: Ելույթը գրավոր էր և դրանում էական բացեր և հարցականներ չկային, իսկ ահա հարցազրույցում, որը բանավոր էր, Սերժ Սարգսյանը շատ անորոշ, անհստակ, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող պատասխաններ է տվել, ինչն էլ, իհարկե, մտահոգիչ է: (more…)