
«Դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի»
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Սակայն նա կարծում է, որ այն դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի:
«Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է վերադառնալ եւ իրեն թույլ չեն տալիս: Այդ տեսակը չէ, որ թույլտվության սպասի: Գուցե նպատակահարմարության խնդիր ինքն իր վրա դնում է, որ նպատակահարմա՞ր է այսօր իր վերադարձը, ո՞ւմ օգտակար կլինի, ո՞ւմ կվնասի եւ հաջողության հասնելու ինչքա՞ն հնարավորություն ունի: Գուցե այս հաշվարկումները իր մոտ կան, բայց որ մեկից վախենա, կամ որ մեկից թույլտվություն սպասի, կարծում եմ` չկա», – ասաց Մարգարյանը` ենթադրելով, որ Քոչարյանը միգուցե քաղաքականություն վերադառնա միայն 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո: (more…)