Այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ
2017/11/30Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին:
Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին:
-Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարևորը, Հայոց բանակը: Վերջերս հատկապես ուսանողության շրջանում բանավեճի մեծ թեմա էր տարկետման մասին հարցը: Կան մարդիկ, ովքեր դեմ են այդ օրենքի ընդունմանը, և կան մարդիկ, ովքեր կողմ են: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
– Հայկական իրականությունը շատ մեծ փոփոխություն է ապրել քառօրյա պատերազմից հետո: Մեծ է նաև փոփոխությունը, որ տեղի է ունենում բանակում: Քառօրյա պատերազմից հետո, ներքին առումով՝ հայաստանյան կյանքի իմաստով, փորձում ենք գոտիներս պնդել: Փորձում ենք անել այն, ինչ մեր ձեռքից բաց ենք թողել և չենք արել նախորդ տարիներին: Հարցերը կարգավորելու ճիգը՝ երկրում աշխատանքային նոր հնարավորություններ ստեղծելու, որպեսզի ժողովուրդը, երիտասարդությունը մնա երկրում, ակնհայտ է: (more…)