Դաշնակցականները հող չե՞ն զիջի
2004/02/21ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ա1+»-ին:
ՀՅԴ Ընդհանրուր ժողովին հաջորդած ասուլիսից հետո Հրանտ Մարգարյանը պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերի:
–Պարոն Մարգարյան, Դուք քննադատեցիք նախորդ իշխանությանը, սակայն 94 թվականին, երբ կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, ՀՀԿ-ն իշխանության մաս էր: Երբ Վահան Հովհաննիսյանի դեմ հարուցվեց քրեական գործ, Սերժ Սարգսյանը ԱԱ նախարար էր: Այսօր ինչպե՞ս եք համագործակցում այս ուժերի հետ:
-Գիտեք, ներազգային կյանքում մենք չենք մոտենում այդ ձեւով: Ուրիշների վերաբերմունքով մենք չենք ճշտում մեր վերաբերմունքը: Մեր վերաբերմունքն ու կեցվածքը ճշտվում է Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ կանգնած խնդիրները հաղթահարելու տրամադրությամբ: (more…)