Վստահ եմ՝ կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի
2018/04/24Այսօր, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի անդամները ու ծաղկեպսակ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Վստահ եմ` կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի: Վստահ եմ՝ Թուրքիան նաև կպարտավորվի հատուցում կատարել: Կգա այն օրը, որ մեր հայրենիքը կազատագրվի: Բայց այսօր մենք ունենք շատ ավելի լուրջ քաղաքական մթնոլորտի իրավիճակ և մեր քաղաքական պատասխանատուները Ապրիլի 24-ի շեմին կարողացան կամք դրսևորել, զիջել, երկիրը դուրս բերել առճակատումից և երկիրը զերծ պահել նորանոր մարտիմեկերից, արյունահեղություններից, ցնցումներից»,– ասաց նա: (more…)