Հրանտ Մարգարյան. Կոալիցիայի հայտարարությունը` տոտալիտարիզմի հաստատման փորձ
2011/02/19«Երկիր».- Օրաթերթը տպագրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի կարծիքը իշխող կոալիցիայի ստորագրած նոր փաստաթղթի մասին: «Ասում են` երկիրը վատ վիճակի մեջ է, դրա համար ստորագրում ենք։ Ավլի ճիշտ կլիներ, եթե ժողովրդի վիճակը լավ լիներ, և տրամաբանական կլիներ, եթե որոշեին, որ այս լավ վիճակը շարունակելու համար իրենց համագործակցությունը շարունակեին։ Եթե վատ է, ես չեմ հասկանում՝ ինչն են ուզում շարունակել։ Արտաքին վտանգ միշտ էլ կա, և պետք է դրա դեմ համախմբված լինենք, բայց դա չի նշանակում, որ ներհայաստանյան կյանքում պետք է դառնանք անգույն և տափակ։