Մենք նման չենք մյուսներին եւ լավ է, որ նման չենք
2011/04/22ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայանին
– Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ կա: Ինչպե՞ս պետք է գործել: Որքանո՞վ եք հնարավոր համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի պահանջը ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն են առաջ քաշում:
– Ոչ մի բան ինքնանպատակ չի:Մենք հարցերին պետք է մոտենանք ոչ թե ամբոխավարական նկատառումներով, այլ իրատեսորեն: Մեկ տարի է մնացել մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Արտահերթ խորհրդարանական ընտրություն, նշանակում է մեկ տարուց ավելի շուտ: Եթե մենք իատես լինենք, ապա նաeu կտեսնենք, որ այսօրվա դրությամբ դա ձեռնտու է միայն իշխանություններին: (more…)