Archive for September, 2014
Մենք ուզում ենք երկրում հիմնական փոփոխություն մտցնել
Posted on September 24, 2014, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Հայաստանի Անկախության հռչակման 23 տարեդարձի օրը «Արմենիա» հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
-Բարի երեկո պարոն Մարգարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար: Պարոն Մարգարյան դուք եւս , ինչպես տարբեր քաղաքական գործիչներ, անկախության մասին խոսելիս, այն անվանում եք գերագույն արժեք, բայց նաեւ ձեր կուսակիցների, տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների կարծիքով, վերջին տարիներին առավել քան վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը , Մաքսային միությանը Հայաստանի անդամակացությունը: Դրան զուգահեռ, ոչ միայն ոչ իշխանական ուժերի , այլեւ ընդհանրապես քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության օրակարգից Եվրամիության հարցը դուրս է մղվել: Այդքան կարեւոր չէ, թե՞ այնուամենայնիվ այնքան էլ վտանգ չի ներկայացնում: (more…)
48 Comments
Ներքաղաքական իրավիճակ
Posted on September 22, 2014, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
3 Comments
Երկրին պետք են համակարգային փոփոխություններ
Posted on September 20, 2014, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համակարգային փոփոխությունների մասին
Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում, ինչպես հայտնի է, հրավիրել է համապետական հանրահավաք: ՀՅԴ-ն, որը մինչ այդ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հետ համագործակցում էր, պայմանավորված այն հանգամանքով, որ կողմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, հանրահավաքին չի մասնակցի:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը կիսում է կուսակիցների դիրքորոշումը եւ կարծում է, որ այսօր պատմական առիթ է ստեղծվել երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար: (more…)
33 Comments
Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը
Posted on September 19, 2014, by admin, under Ելույթներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայասատան-Սփյուռք 5-րդ համաժողովին
ՀՀ և ԼՂՀ մեծարգո նախագահներ,
Վեհափառ տերեր,
Հարգելի ներկաներ,
Հայրենիք – Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարեւոր են դառնում: Կարեւոր՝ թե քաղաքական, թե ազգային առումներով:
Հայրենիք – Սփյուռք համաժողովները աստիճանաբար վերածվում են մեր խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի:
Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել եւ ինչ պետք չէ անել: Ընդգծել այն կարեւորը, որով կառաջնորդվեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, թե Արցախում եւ Ջավախքում աշխատող հասարակական-քաղաքական գործիչներն ու կառույցները: (more…)
39 Comments


