Ունենք փոխկապակցված երեք ազգային առաջնահերթություն, որոնցից ոչ մեկը ձախողել չենք կարող
2016/12/27ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տարեմուտի խոսքը` ընկերներին
Ընկերներ, տարին վերջանում է, նոր տարի է սկսվում, առջևում էլ խորհրդարանական ընտրություններ են: Բնականաբար, բոլորի ասելիքն այսօր առնչվում է ընտրություններին: Բայց իրականում՝ ինչ որ մենք մտածում ենք, ինչ որ ասում ենք, ինչ որ ապրում ենք, կապվում է Հայաստանի հետ, մեր ժողովրդի հետ և մեր ժողովրդի ապագայի հետ` անկախ ընտրությունների իրողությունից:
Այս առումով մենք ունենք երեք առաջնահերթություն, որոնք միայն կուսակցական առաջնահերթություններ չեն. դրանք մեր ազգի առաջնահերթություններն են: Երեք օրակարգ ունենք: Երեք օրակարգ, որոնք պայմանավորված են մեկը մյուսով, այսինքն՝ եթե մեկը հաջողի, կհաջողի նաև մյուսը, եթե ձախողենք մեկը, կձախողենք նաև մյուսը: Այնպես որ դրանք մեզ համար նույն չափ կարևոր և նույն չափով անհրաժեշտ են:
Առաջին օրակարգը. մենք վերջապես պետք է ստեղծենք մի Հայաստան, որն ունենա զարգանալու` բոլոր երկրների հետ համաչափ կարելիություն: Զարգացող Հայաստան պետք է ունենանք բոլոր առումներով՝ տնտեսական, մշակութային, քաղաքակրթական և մյուս առումներով: Զարգացող Հայաստանի պատկերացումը զանազան մարդկանց մոտ տարբեր է: Մեկն ասում է՝ Հայաստանը կզարգանա, եթե Ղարաբաղը տանք: Ղարաբաղն է նրանց համար պրոբլեմը. Ղարաբաղը տանք՝ Հայաստանը կզարգանա: Մյուսն էլ ասում է` ոչ, մարդուց է կախված, մարդիկ են վատը, այս մարդկանց փոխենք մեզանով՝ Հայաստանը կզարգանա: Մեկն էլ ասում է, որ մենք պետք է դուրս գանք ռուսական ճամբարից, գնանք Արևմուտք, որ Հայաստանը զարգանա: (more…)