Հրանտ Մարգարյան. Կեղծված ընտրությունների պատճառով պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել
2012/05/15«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, ինչի հետեւանքով երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ:
– Եթե ժողովրդի կամքը չի դրսեւորվել, եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, ուրեմն կեղծվել են: Կեղծիքները զանազան են լինում, ուղղակի այս անգամվա կեղծիքը շատ ավելի պրոֆեսիոնալ ձեւով է ծրագրվել եւ կազմակերպվել: Բայց եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, դա ի՞նչ է նշանակում… եթե քաղաքական ուժերի ճշգրիտ պատկերը, համամասնությունը չի ներկայանում Ազգային ժողով, այդ ընտրություններն ո՞ւմ են պետք: (more…)