Կայացավ ՀՅԴ – ՌԱԿ միջկուսակցական համաժողովը
2007/06/11«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».-Այսօր Երեւանում կայացավ Սփյուռքի երկու ավանդական կուսակցությունների` Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության միջկուսակցական համաժողովը:
«Չպետք է մնալ անցյալում, պետք է առաջ շարժվել». – ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` հավելելով. – «Առնվազն հայկական հարցերում պետք է համերաշխ լինենք»:
«Ռամկավար եւ Դաշնակցության կուսակցության հակադրությունները, մրցակցությունները շատ երկար պատմություն ունեն: Եթե մենք կարողանում ենք մեր մեջ ուժ հավաքել, նստել իրար հետ սեղանի շուրջ եւ քննել այն հարցերը, որոնք բոլորիս համար նույնն են, երկու կողմիս համար նունն են, սա պետք է օրինակ դառնա Հայաստանի քաղաքական կյանքի համար», – հավելեց Մարգարյանը: (more…)