ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը ֆրանսիայում հեռարձակվող «ԱՅԲ ՖՄ» ռադիոկայանին
-Այսօր առիթ է ընձեռվել մեզ մեկ անգամ ևս խոսելու Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների մասին: Ամեն առիթով ասում ենք՝ ճակատագրական է պահը: Բայց մյուս կողմից էլ մեզ համար պահը միշտ է ճակատագրական: Ի՞նչն է այսօր մեզ համար նորություն, ինչ հանգրվանում ենք գտնվում: Հայաստանում անցյալ և այս տարի տեղի ունեցան ընտրություններ, եղան ընդվզումներ, այս ամենին զուգահեռ ստիպված էինք նաև զբաղվել ցավոտ համազգային խնդիրներով, ինչպիսիք են սիրիահայության և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խնդիրները և այլն: Այսօր մեր հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, և մենք կփորձենք մեր ունեցած կարճ ժամանակի մեջ գտնել մեզ բոլորիս հուզող որոշ հարցերի պատասխաններ: Արդեն խոսեցի ընտրությունների մասին՝ խորհրդարանական, նախագահական և քաղաքապետական: Դրանցից երկուսին Դուք մասնակցեցիք որպես Դաշնակցություն: (more…)