Հրանտ Մարգարյան․ Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը
2013/07/10Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:
Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, և այսօր որևէ խնդիր չունեն: (more…)