Հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել
2016/05/28ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ընդգծեց, որ մեծ հաջողություն ենք ունեցել` կարողացել ենք ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել: «Կա նաև փաստ՝ ժողովրդի միասնական կեցվածքը, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց տալիս, որ Ղարաբաղի հարցն իսկապես շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը: Ցույց է տալիս նաև մեր վճռականությունը, որ այս հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել»,- ասաց նա: (more…)