Archive for January, 2019
Վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա
Posted on January 16, 2019, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ
Արդեն սովորույթի ուժ է ստացել յուրաքանչյուր Ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։ Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներիցյուրաքանչյուրը իսկապես բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի և կուսակցության համար. հիշենք Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, ապրիլյան քառօրյա պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, նոր Սահմանադրության ընդունումը, վերջապես`ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխությունը:
Հատկապես վերջինս և դրան հաջորդած յուրաքանչյուր օրը բերել են մի իրավիճակի, երբ օդում կախված հարցերը չափազանց շատ են, րոպե առ րոպե աճում է լարվածությունը և վտանգի զգացողությունը: Ժամանակահատվածը, քաղաքական պահը շատ լուրջ է և մենք մեր հերթական ժողովն ենք սկսում։
Պատասխանատվությունը մեծ է։
Անցած քառամյա շրջանը Հարավային Կովկասի համար հատկանշվեց նորանոր ընդհանրություններով, որոնց հիմքում ընկած էր հետխորհրդային տարածքում որոշակի հենակետերի ձևավորման և ապա՝ Միջերկրականից մինչև Կասպիականն ընկած տարածաշրջանի միասնականացման ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմավարությունը։ (more…)
8,758 Comments