Տապալելու ենք այս բովանդակությամբ ստորագրված արձանագրությունները
2009/11/19Նոյեմբերի 15-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթ է ունեցել Փարիզում կայացած «ՈՉ»-ի հանրահավաքին, որը նախաձեռնել էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Ռամկավար Ազատական կուսակցությունը` մի շարք այլ կազմակերպությունների համագործակցությամբ:
Հարգելի եւ սիրելի ժողովուրդ,
երբ նախապատրաստում էի սույն ելույթի թեզերը, ակամա հիշեցի մի դիպված. ապրիլի 22-ի գիշերը՝ լույս 23-ին, հրատարակվել էր Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միացյալ՝ ձեզ ծանոթ տխրահռչակ հայտարարությունը։
Ապրիլի 23-ի առավոտյան՝ ՀՅԴ Բյուրոյի նիստից հետո, պայմանավորված հանդիպում ունեի մի քաղաքացու հետ։ Տրամադրություն չունեի, բայց նախապես ճշտված ժամադրություն էր եւ խուսափել չկարողացա։ Հանդիպեցինք։ Քաղաքացին, որ կուսակցությանս համակիր մի անձ էր, խնդրում էր անձնական կարեւոր մի հարցով միջնորդություն անել։ (more…)