2010/01-ի արխիվ
Հրանտ Մարգարյան Հ1 հարզազրույց մաս երկրորդ
2010/01/13Հրանտ Մարգարյան Հ1 հարզազրույց մաս առաջին
2010/01/13Վնասի առաջը որտեղից էլ առնենք, շահ է։
2010/01/12ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «7 ՕՐ» կայքէջին
-Պարո՛ն Մարգարյան, Ղարաբաղի հարցի ակտիվացումը պայմանավորվա՞ծ է հայ-թուրքական գործընթացով։
-Ես կարծում եմ՝ առաջին օրվանից պարզ էր, թեպետ կարող էր նաև հակառակ մղումը մեր իշխանություններին դրդել ակտիվացման, բայց ինչպես մենք կանխատեսում էինք, փաստորեն, այս ամբողջ գործընթացը դարձավ մեր դեմ, շուռ եկավ մեր դեմ, և առաջին վնասվողը Ղարաբաղի բանակցություններն են, Ղարաբաղի հարցն է։ Այս առումով կարծում եմ, որ մեր ժողովուրդը և քաղաքական ուժերը պետք է ուժ գտնեն իրենց մեջ՝ համախմբվեն, ոտքի կանգնեն, այս գործընթացից հետ քաշվեն և կարողանան կուրծքը դեմ տալ արտաքին ճնշումներին։ Ապա թե ոչ՝ մենք երկու ճակատում էլ՝ թե՛ թուրքկան, թե՛ ադրբեջանական, պարտադրված կլինենք կորուստներ ունենալ։ (more…)