Հրանտ Մարգարյան. Մեր հույսը Ռ. Քոչարյանի վրա չէ, այլ ժողովրդի
2008/02/15«ՊԱՆՈՐԱՄԱ».- Այսօր լրագրողները Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են վերաբերում այն փաստին, որ նախորդ երկու նախագահական ընտրություններում իրենց կուսակցությունը սատարել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն այսօր վերջինիս համար նախընտրելի թեկնածուն ոչ թե դաշնակցական Վահան Հովհաննիսյանն է, այլ երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը: Այս առնչությամբ Հ. Մարգարյանն ասաց. «Մենք վաղուց գիտեինք, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Եթե մենք գնացել ենք համագործակցության Ռոբերտ Քոչարյանի հետ, դա հիմնված չի եղել շուկայական առումով փոխադարձ շահերի վրա: Մենք համագործակցել ենք հանուն այս երկրի, այս ժողովրդի:
Այսօր էլ, ըստ դաշնակցական գործչի, իրենց հույսը Ռոբերտ Քոչարյանը չի, այլ հայ ժողովուրդն է: «Այլ բանի վրա մենք հույս չենք դնում,- հավելեց նա: (more…)