Սերունդների իրավունքը ապահովագրել` պարտավոր ենք
2008/10/13Հ-1 հեռուստաընկերության «25 րոպե»հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
-Պարոն Մարգարյան, միանգամից անցնեմ հայ-թուրքական հարաբերությունների թեմային, որովհետեւ մեկ ամիս շարունակ ժողովուրդը դրանից է խոսում: Բոլորը զսպվածություն ցուցաբերեցին, ինչ-որ չափով ընդունեցին Գյուլի այցը, դուք չընդունեցիք եւ դրա դեմ բողոքեցիք: Դուք նույն կոալիցիայի կազմում եք, որն, ի դեպ, նախագահի հետ միասին հրավիրել էր Թուրքիայի նախագահին Հայաստան: Չնայած դրան` դուք այդ այցի դեմ ցույց արեցիք: Ինչպես կբացատրեք Ձեր դիրքորոշումը:
-Ասեմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունը ցանկացած երկրի հետ հարաբերություն չէ, եւ շատ բնական է, որ Թուրքիայի հետ հարաբերությունը մեզ լրջորեն մտահոգում է: Հարցին պետք է նայել մի քանի կտրվածքով: (more…)