RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for March, 2000

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը այցելեց Լիբանանի Հանրապետության նախագահ Զոր. Էմիլ Լահուտին

Posted on March 1, 2000, by , under Լուրեր.

143341 Երեւան. 1 Մարտի 2000 (Մամլո Դիվան) .- Երեկ Հ. Յ. Դ. Բյուրոյի ներկայացուցիչ՝ Հրանտ Մարգարյանը, Հ. Յ. Դ. Լիբանանի Կենտոնական Կոմիտեի ներկայացուցչի եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ՝ Սեպուհ Հովնանյանի ընկերակցութամբ, այցելեց Լիբանանի Հանրապետության նախագահ զոր. Էմիլ Լահուտին, Պաապդայի նախագահական ապարանքում:

Հ. Յ. Դ. Բյուրոյի ներկայացուցիչը Հանրապետության նախագահին պաշտոնապես տեղյակ պահեց Հայաստանում գումարված Հ. Յ. Դ. 28րդ Ընդհանուր Ժողովի եւ նոր Բյուրոյի ընտրության մասին. հայտնեց, նաեւ որ Հ. Յ. Դ. Բյուրոն որոշել է Հայաստանից դուրս՝ իբրեւ առաջին պարտականություն այցելել Լիբանան, ընդգծելու համար լիբանանահայության յուրահատուկ տեղը հայության համար, ինչպես նաեւ՝ Հ. Յ. Դ. Լիբանանի կազմակերպության նշանակալի դերը կուսակցական կյանքում: Հրանտ Մարգարյանը հաստատեց, որ Հ. Յ. Դաշնակցությունը զորավիգ է Լիբանանի հողային ամբողջությանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցույց տրված ջերմ ընդունելության համար եւ հայտնեց, որ այս երեւոյթը շատ լավ է արձագանքվել Հայաստանում, ուր սպասվում է նախագահ Էմիլ Լահուտի փոխադարձ այցելությունը:

Հանրապետության նախագահը խոստացավ առաջին իսկ առիթով այցելել Հայաստան. նա մեծապես գնահատեց Լիբանանի մէջ հայության դերը, ինչպես նաեւ՝ Հ. Յ. Դաշնակցությանը, որը լիբանանահայությանը հայտնի է որպէս Լիբանանի հզորացման եւ գերիշխանության կռվանի:

Նախագահ Էմիլ Լահուտը շնորհակալություն հայտնեց այցելության համար եւ իբրեւ գնահատանք հուշանվեր հանձնեց ընկ. Հրանտ Մարգարյանին:

102 Comments