
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
(հարցազրույցի սղագրությունը)
Երրորդ հանրապետության չորրորդ նախագահի ընտրության, հայ- թուրքական չեղարկված արձանագրությունների, իշխանության ներսում առկա խնդիրների եւ երկրում սպասվող փոփոխությունների մասին ենք այսօր զրուցելու:
Օրակարգից դուրս իմ հյուրը ՀՅԴ Բյուրոյի ներակայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:
– Բարեւ Ձեզ պարոն Մարգարյան ուրախ եմ Ձեզ կրկին այս տաղավարում տեսնել: Պարոն Մարգարյան վերջին երկու օրվա ընթացքում երկու կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ մեր հասարակական- քաղաքական կյանքում ` հայ-թուրքական արձանագրությունները չեղարկվեցին, այլեւս իրավական ուժ չունեն եւ առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ նախագահին ընտրեց երկրի խորհրդարանը: Ո՞ր հարցից սկսենք:
-Կարծում եմ, ամենակարեւորն այն է, որ սահմադրությունն ամբողջականությամբ գործնական փուլ մտավ: Կարծում եմ, սա է կարեւորը, որի հետ են կապված մեր բոլոր հույսերը, որ Հայաստանը զարգացման մի նոր ուղի դուրս կգա, որ մենք կկարողանանք իսկապես մեր երկրում եղած հարցերը, խնդիրները թոթափել եւ առաջ գնալ: Բայց անվտանգության առումով արձանագրությունները չեղյալ հայտարարելն էլ կարեւոր էր: Հոգեբանական, բարոյական առումով, չորրորդ նախագահի ընտրությունը նույնպես կարևոր էր: (more…)