Archive for April, 2016
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին
Posted on April 29, 2016, by admin, under Լուրեր.
Ապրիլի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ում վերջին զարգացումներն ու Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:
187 Comments
Ով առաջին գծում գտնվելու հնարավորություն չունի, պետք է նյութական օժանդակությամբ մասնակիցը դառնա հայրենքի փրկությանը
Posted on April 7, 2016, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով նոր է վերադարձել ԼՂՀ-ից, Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը և անդրադարձավ ՀՅԴ պատվիրակության ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը: Նա նշեց, որ Բակո Սահակյանի հետ զրուցել են սահմանին տիրող իրավիճակի, վերջին մեկ շաբաթում արձանագրված իրադարձությունների մասին:
«Պարզ է, որ Ադրբեջանն ամբողջ ուժերով համընդհանուր հարձակում է գործել, և հստակ է` նա չի կարողացել իր առջև դրված ծրագիրն իրականացնել, ձախողել է: Մենք ոչ մի տարածք չենք կորցրել: Այդ առումով` մերը հաղթանակ է: Սա պետք է արձանագրվի որպես հաղթանակ: Իհարկե, հաղթանակը չի նշանակում վերջակետ, մի հանգրվանի վերջ: Պատերազմը կարող է եւ շարունակվել, մենք դրան պետք է պատրաստ լինենք»,- ասաց Մարգարյանը: (more…)
36 Comments
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը
Posted on April 6, 2016, by admin, under Լուրեր.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցերը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ կարեւորելով այս գործում նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
41 Comments