Նոյեմբերի 20-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Ժամանակի հետ փոփոխություն ապրել ենք, բայց դա մեր էության հետ չի առնչվել»,- հաղորդման ժամանակ ասել է Հրանտ Մարգարյանը:
Նա նշել է, որ Դաշնակցությունը ստեղծվել է, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա անվտանգ ապրել ու զարգանալ: «Այդ առումով մեր սկզբունքը չի փոխվել, մեր էությունը չի փոխվել բայց, բնականաբար, ժամանակներն են փոխվել, մեր գործելաոճն ու մեթոդիկան են փոխվել: Մենք դեռ զինվորագրված ենք հենց այդ դատին»,- նշել է Մարգարյանը:
Անդրադառնալով տարվա սկզբին քաղաքական բուռն իրադարձություններին և այդ հարցում Դաշնակցության դիրքորոշմանն ու դերակատարությանը` Բյուրոյի ներկայացուցիչը պատմել է, որ ժողովրդական շարժման դեռ նախօրեին` սկզբնական հանգրվանում, երբ դեռ երկու տասնյակ ժողովուրդ էր հավաքվել, ինքը հեռուստաելույթի ընթացքում (Առաջին լրատվական) ողջունել է շարժումը: «Ես ասել եմ, որ ողջունելի է դա, և մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի, արդյունավորվի, չլինի այնպես, որ այս շարժումը չհաջողի: Ես ուրախ եմ, որ հաջողել է»,- ասել է Մարգարյանը` ընդգծելով, որ ՀՅԴ-ի համար սրբության նման է եղել, որ ժողովուրդը ոտքի է կանգնել` իր իրավունքներին տեր կանգնելու, այն, ինչ վատն է, տգեղ է, վնասակար է, մերժելու և դրանով առաջ գնալու: (more…)