RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for April, 2009

Մեզ համար իշխանության մեջ լինելն ավելի շատ նշանակել է տանջանք, չարչարանք, պատասխանատվություն

Posted on April 27, 2009, by , under Հարցազրույցներ.

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

– Պարոն Մարգարյան, քաղաքական կոալիցիայից դուրս գալու մասին ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունն ավարտվում է իր արդեն նախկին գործընկերներին ուղղված բարեմաղթանքներուվ: Դուք իրո՞ք այդ տրամադրվածությամբ եք բաժանվում կոալիցիայից:

– Այո, որովհետեւ ինչ նպատակով մենք մաս կազմեցինք կոալիցիային, նույն նպատակով էլ այսօր բաժանվում ենք: Մենք այժմ փորձում ենք պատճառ հանդիսանալ, որ կանխվեն սխալները: Դրա համար էլ ուզում ենք, որ նրանք հաջողեն եւ ոչ թե ձախողեն: Հետեւաբար` բարեմաղթանքը ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստանի` շատ էլ տեղին է: (more…)

44 Comments

Բաց աչքերով նայենք իրականությանը

Posted on April 24, 2009, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը
«Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովում

Գրեթե մեկ տարի է անցել այսպես ասած` «ֆուտբոլային դիվանագիտության» հաստատումից, եւ այսօր հայտնվել ենք տարօրինակ իրավիճակում: Մեկ տարի առաջ մենք աշխարհով մեկ հայտարարում էինք, որ Հայաստանը կողմնակից է հայ-թուրքական` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Իսկ Թուրքիան ներկայացնում էր նախապայմաններ: Մենք աշխարհին առավելությամբ էինք ներկայանում, ներկայանում էինք որպես բարյացակամ ժողովուրդ, իսկ Թուրքիան համարվում էր կոպիտ եւ անհասկանալի պետություն:

Մեկ տարի անցավ այդ դիվանագիտական հարաբերություններից, եւ մենք այսօր ի՞նչ իրավիճակի առջեւ ենք կանգնած: (more…)

42 Comments

Կարող է մի պստիկ պատճառ լինի, որ ջուրը եռա

Posted on April 24, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ» օրաթերթին

Կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ այս զուգահեռը տարավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

– Ինչպես ամեն ընտրությունից առաջ` ՀՅԴ ներկայացուցիչներն էլի սկսել են խոսել ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ այլ հարցերի շուրջ կոալիցիայի այլ ուժերից տարբերվող իրենց մոտեցումների մասին: Ահա ապրիլի 22-ին էլ ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովում Դուք հայտարարեցիք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մոտեցումների տարբերության մասին: Չե՞ք հոգնել ամեն ընտրությունից առաջ խաղացվող այս խաղից:

– Ինչո՞ւ անցած տարվա ապրիլի 24-ին դա չենք արել: Իսկ եթե այս ապրիլի 24-ին մենք հայ-թուրքական հարաբերությունների այս իրականության մեջ չլինեինք` նման խորհրդաժողով կլինե՞ր: Չէ՛ր լինի: Այսինքն` դա ընտրությունների հետ կապել փորձելն այնքա՜ն անարդար է, որ ես զարմացած եմ: Կարծում եմ` մթնոլորտը հագեցած է հայ-թուրքական հարաբերությունների խնդրով, եւ մենք 2 ամիս առաջ էլ ենք ունեցել նման խորհրդաժողով, 6 ամիս առաջ էլ, հավանաբար` 3 ամիս հետո էլ ենք ունենալու: (more…)

29 Comments

Հրանտ Մարգարյան. Հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտված է

Posted on April 22, 2009, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».– Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատմամբ, հայ-թուրքական վերջին բանակցություններում առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքից հրաժարվելու արդյունքում Հայաստանը «պարտվել» է:

Դաշնակցության կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» քննարկման ընթացքում, անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններին, Հրանտ Մարգարյանը փաստեց. – «Մեկ տարի առաջ, որ սկսվեց դիվանագիտական հարաբերություններ, մեկ ընդհանուր հայտարարություն կար. հայկական կողմը գնում է հարաբերությունների նախաձեռնման` առանց որեւէ նախապայման ընդունելու: Հենց այդ սկզբունքի ինչ-որ չափով խախտումը ձախողման մեր պատճառն է: Եթե այդ սկզբունքից չզիջեինք, այդ սկզբունքին կառչած մնայինք, թուրքական կողմը միշտ կներկայանար աշխարհին իբրեւ մեղավոր կողմ»: (more…)

38 Comments

Հրանտ Մարգարյան. Այս պահին հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտված է

Posted on April 22, 2009, by , under Լուրեր.

«ՀԵՏՔ».- Մեկ տարի առաջ մենք աշխարհով մեկ հայտարարում էինք, որ Հայաստանը կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների առանց որեւէ նախապայմանի, իսկ Թուրքիան ներկայացնում էր նախապայմաններ: Մենք առավելությամբ էինք ներկայանում, իբրեւ բարյացակամ ժողովուրդ, իսկ Թուրքիան` կոպիտ, անհասկանալի»,- Դաշնակցության կազմակերպած հայ-թուրքական հարաբերության թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան:

Նա նշեց, որ Թուրքիան կարողացել է Ցեղասպանության հարցին մեծ հարված հասցնել, իր երկու նախապայմաններն էլ անուղղակի ընդունելի դարձնել, իսկ այդ մասին վկայում են ոչ թե հայկական կամ թուրքական աղբյուրները, այլ նույնիսկ, օրինակ` Օբաման: (more…)

33 Comments