Դեկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Հարգելի՛ ներկաներ, շատ սիրելի՛ երիտասարդներ
Ասում են՝ երիտասարդությունը տարիք չի ճանաչում, ու դրա հիման վրա ամեն մարդ փորձում է ինքն իրեն երիտասարդ համարել։ Ես նման բարդույթ չունեմ, տարիքս առած մարդ եմ։ Բայց ոչինչ, դա ինձ չի մտահոգում, որովհետև մտածում եմ՝ եթե ապրած կյանքս իմաստ է ունեցել, արդյունք է ունեցել, իմ գործը կշարունակվի։ Դրանով ամեն ինչ կարևորվում և իր տեղն է գտնում։
Դաշնակցության մեջ աշխատող մեր սերունդը ևս ունի այդ խնդիրը։ Մեզ համար ապացուցված է, որ մեր գործը շարունակվում է, և մենք՝ հանձինս ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության, ուժեղ ենք, հզոր ենք, նույնիսկ անպարտելի ենք։ Այս կազմակերպության հաջողության բանալիներից մեկը հենց դա է, որ մենք մեր գործը սերնդեսերունդ ենք փոխանցում։ Մեր գործը շարունակականության մեջ է, որ կարևորվում է և իմաստ է ստանում։ Շատ-շատերի նման չենք, որ ջրի պղպջակի պես մի պահ հայտնվենք ջրի մակերևույթին և հաջորդ պահին գոյություն չունենանք։ Այդպիսին չէ Դաշնակցությունը, և սրա մեջ է Դաշնակցության ուժը։ (more…)