Չենք անցնի այն կարմիր գիծը, որից կվնասվի մեր երկիրը
2010/03/20ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այս պնդումը ստիպեց վերհիշել նրա մեկ այլ հայտարարություն, երբ 1999-ին պատրաստակամություն էր հայտնել բանակի դեմ դուրս գալ բենզինի շշերով:
– Հակադարձելով ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի պնդմանը, թե երբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ չէր ծնվել` «Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ հաջողությամբ էր վարում»`ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել էր. ՙԵթե պարոն Հովհաննիսյանը թուրքերի հետ հաջող բանակցություններ ասելով նկատի ունի երիտթուրքերի հետ մերձեցումը կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ հայությունը համամիտ է նրա հետ՚: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հիշեցմանը:
– Ես չեմ կամենում պատասխանել այդ մարդուն, զուտ պատմական առումով այս հարցի պատասխանն ուրիշ վեճ կդառնար, որին չեմ ուզում անդրադառնալ այս հարցազրույցի մեջ: Միայն ուզում եմ նորից ասել` մենք այն կուսակցությունն ենք, որ թուրքերի հետ կռվել ենք, համագործակցել ենք ու նույնիսկ դաշնակցել, թշնամացել: Ամեն հանգրվաններն անցել ենք: Այն, ինչ մենք անցել ենք անցած մեկ դարի ընթացքում` հայ ժողովրդի պատմությունից առանձին չէ: (more…)