Դժվար է Վահանի մասին խոսել անցյալով. Հրանտ Մարգարյան
2015/12/28Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է: Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծանուն գործչի աճյունը, ընկերները, հարազատները և մտերիմները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:
Վահան Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ նրան նկարագրելիս միաբերան ասում են, որ նա օժտված էր բարձր մարդկային հատկանիշներով, հումորով, սուր ու ճկուն մտքով:
«Կան մարդիկ, որոնք կարող են ֆիզիկապես հեռու լինել, բայց միշտ իրենց խոսքով, մտքով, անգամ հումորով երբեք բացակա չստանալ»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ (more…)