Կայուն զարգացումը հնարավոր է միայն արդար Հայաստանում
2017/01/30ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում, (27 հունուար 2017թ.)
Հայ Յեղափոխական Դաշնակցության 126-ամյակի ժողովրդային տոնակատարության ժամանակ
Ողջույն:
Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցության միջոցները, դրանց տարածվածությունը բոլորին հնարավորություն են տալիս ամեն օր հետևելու մեզ, ամեն օր անդրադառնալու մեր գործին և մեր գործունեությանը: Այլ խոսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք կարող եք ամեն օր կարդալ, քննարկել և դատել: Սակայն, խուսափելու համար ընդհանուր խոսակցություններից և կրկնություններից, այսօր ես ուզում եմ բացառապես անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին:
Գուցե զարմանալի լինի, որ այս առումով մեր առաջին ելույթը ունենում ենք Լիբանանում, բայց հավատում եմ՝ այս ընտրություններն ունեն համահայկական կարևորություն և նույնքան, որ կարող են հետաքրքրել Հայաստանի ժողովրդին և բնակչությանը, կարող են և պետք է հետաքրքրեն համայն հայությանը: (more…)