2015/02-ի արխիվ
Արցախը մեր գերխնդիրն է
2015/02/27ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ:
Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ:
Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր խոսքում ասաց, որ Արցախում անելիքներ շատ ունեն եւ պատվախնդրությամբ պիտի իրականացնեն ուխտագնացությունը: Արցախում եղել ենք պատերազմի տարիներին, եղել ենք հազարներով, ազատագրել ենք մեր հայրենիքը, շատ զոհեր ենք ունեցել, և Ղարաբաղը սրբություն է մեզ համար: Արցախը մեր գերխնդիրն է. հայկական իրականության մեջ կան կարմիր գծեր, որոնք ոչ մեկը խախտելու իրավունք չունի, այդ գծերից է նաև Արցախը: (more…)