RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for December, 2014

Գոտեպնդվեք նրանով, որ ձեր թիկունքին մի ամբողջ ազգ է կանգնած

Posted on December 18, 2014, by , under Ելույթներ.

Hrant-Margaryan>ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Հալեպում՝ ՀՅԴ 124-րդ ամյակի միջոցառմանը:

Ամեն անգամ, երբ Դաշնակցության օրվա առիթով պետք է խոսք ասեմ, երկմտում եմ՝ խոսե՞լ կատարված աշխատանքների մասին թե` ոչ: Մտածում եմ` հնարավո՞ր է արդյոք օրվա խոսքի տրամաբանության սահմաններում, նույնիսկ հպանցիկ անդրադառնալ կատարված բազմերես, ծավալուն աշխատանքների անգամ խորագրերին:

Եվ մի՞թե դրա անհրաժեշտությունը կա: Այդ ե՞րբ ենք խոսել մեր արածների մասին, այդ ե՞րբ ենք պարծեցել մեր գործերով: Մանավանդ, որ այն, ինչ արվել է, արվել է բաց ու թափանցիկ, արվել է ձեր աչքի առջեւ: Լավ, թե վատ, կարող եք որոշել եւ վստահ եմ, արդեն որոշել եք ինքներդ: Ուստի անցնենք առաջ` ավելորդ ժամանակ չվատնելով էժան քարոզչության վրա:

Մեր օրը շատ նման է մեր ժողովրդի օրին. լավ օրի է մեր ժողովուրդը՝ լավ ու հաջող ենք նաև մենք, դժվարություններով լեցուն է մեր ժողովրդի կյանքը՝ նույնն է մեր վիճակը։ Դա թերեւս այդպես է, որովհետեւ մեր գոյության իմաստը, ուժի միակ աղբյուրը մեր ժողովուրդն է։

Իսկ ժողովրդի այսօրվա օրը մեկ բառով կարելի է բնութագրել իբրեւ հակասական: Բարդ, դժվարություններով լեցուն, բայց միաժամանակ հուսալի: (more…)

41 Comments