Ժողովրդի համար նախ ապրելու պայմաններ պետք է ստեղծել
2013/12/26ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը yerkir.am -ին
Իշխանությունն ու ընդդիմությունը, նույնիսկ իրար չընդունելով, պարտավոր են միասնաբար ելք փնտրել` այս վիճակից դուրս գալու համար
-Պարո՛ն Մարգարյան, ավարտվում է 2013 թվականը: Որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ` ամփոփելով անցնող տարին, ինչպե՞ս կգնահատեք` ինչպիսի՞ն էր այն Դաշնակցության համար:
-Գիտեք, հարցին կարելի է զանազան ձևերով պատասխանել, բայց ամենքս էլ մարդ ենք, և չես կարող կտրվել քո շրջապատից, երկրի մթնոլորտից, որպեսզի փորձես դրական գնահատականներ հնչեցնել: Մեր երկիրը հիմա մի վիճակում է, երբ համատարած աղքատություն է, անգործություն և արտագաղթ: Հատկապես դա շատ նկատելի է դառնում տոնական օրերին, երբ տեսնում ես, թե ինչքան կարիքավոր մարդ կա շրջապատումդ, ինչքան ընտանիքներ կան, որ հայտնվել են լուրջ կարիքի մեջ, ինչքան կիսված ընտանիքներ կան, որ արտերկրում են, և այլն: (more…)