RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for March, 2007

Խեղճացած մարդն ի վիճակի չէ պայքարել

Posted on March 3, 2007, by , under Հարցազրույցներ.

Իսկ մեզ դեռ վտանգներ են սպառնում

«Կյանքիս նպատակը մեկն է եղել` այն, ինչին հավատում եմ, կարողանամ դրա համար պայքարել»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ»

«Ինձ անասելի շատ է մտահոգում երկրում որոշ տարրերի շփացածությունը, որը չի բխում նրանց ներքին կարողականությունից կամ հնարավորությունից: Շփացածություն, որ ընձեռում է կամ թույլ է տալիս այս պետական համակարգը, շփացածություն, որը չի կանխում ներքին գործոց նախարարությունը, շփացածություն, որի դեմ բացասական կեցվածք չի ընդունում այս հասարակությունը` իր բոլոր շերտերով: Սա շատ ծանր է եւ ցավեցնող, քանի որ առօրյա երեւույթ է: Մարդկային հարց լինելուց զատ սա ինձ համար նաեւ ազգային խնդիր է, որովհետեւ հավատացած եմ` խեղճացած մարդն ի վիճակի չէ պայքարել, իսկ իմ ժողովրդից ես դեռ դիմադրություն եմ ակնկալում թրքական վտանգի հանդեպ: Ամեն քայլափոխի խեղճացնելով մթնոլորտը` այս երկիրը երկիր չի՛ դառնա, չի՛ հզորանա, չի՛ զարգանա»,- համոզված է Հրանտ Մարգարյանը:

-Ծնվել եմ Նոր Ջուղայում (Սպահան, Իրան), հաճախել հայկական դպրոց, տեղի պետական համալսարանի հայագիտության բաժին, զբաղվել ուսուցչությամբ, հասարակական-կուսակցական ակտիվ գործունեությամբ: 1986-87թթ. պարտադրված էի թողնել երկիրը եւ հաստատվել Հունաստանում: Հալածանքն իմ հանդեպ որեւէ առնչություն չուներ ներերկրային քաղաքական իրավիճակի հետ եւ պայմանավորված էր զուտ ազգային իմ հայացքներով եւ գործունեությամբ: (more…)

50 Comments