Մնում է […] համակարգված ծրագրով եւ համադրված ճիգերով կյանք տանք այդ քաղաքականությանը
2015/01/30ՀՅԴ Բյուրոյի ներկայյացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում
Մեծարգո նախագահներ Հայաստանի
ու Արցախի Հանրապետությունների,
Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր,
հարգելի գործընկերներ,
սիրելի հայրենակիցներ
Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը եւ մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը, հռչակագիրը կարող է խոսել համայն հայ ժողովրդի անունից եւ ձեւակերպել հստակ եւ համահայկական տարողության հիմնահարցեր:
Մեր գնահատումով՝ հռչակագրի ներկա, վերջնական բովանդակությամբ դա իրագործվել է: Հռչակագիրը տալիս է մեր հանձնաժողովի «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ամբողջական բացատրությունը, ինչն էլ հանդիսանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը: (more…)