Հրանտ Մարգարյան. Դաշնակցությունը կոալիցիա մտնելու որոշում դեռ չի կայացրել
2007/05/29«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». -Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքեց տեղեկությունները, թե կուսակցությունն արդեն որոշել է մտնել կոալիցիա եւ իշխանության մաս կազմել:
«Նման համաձայնություն չկա, եւ հարցը, այսպես ասած, «բազարի» մեջ չէ, պորտֆելների կամ կադրերի հարցով չի պայմանավորված բանակցությունների ձգձգումը», – ասաց Հրանտ Մարգարյանը` ընդգծելով. – «Բանակցությունների ձգձգումը, ավելի շատ, սկզբունքային, հիմնական հարցերի շուրջ է»: (more…)