ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան. Երազում տեսած Հայաստանս
2018/09/19Մտորումներ անկախության օրվա առիթով.
Ես համոզված եմ, որ մի օր մենք տեսնելու ենք մեր երազած Հայաստանը եւ դա շատ ուշ չի լինելու:
Բայց ստացվեց այնպես, որ ես այն ավելի վաղ տեսա: Տեսա իմ երազած Հայաստանը երազում: Հուսով եմ դեմ չեք լինի, եթե պատմեմ, թե ինչպիսին էր այն:
Թվականը կարեւոր չէ՝ գուցե մյուս տարի է, գուցե տասնամյակ անց: Երևանի օդակայանում եմ, չգիտեմ՝ որտեղից եմ վերադառնում, չգիտեմ՝ ինչու էի գնացել, չգիտեմ՝ որքան ժամանակ չեմ եղել հայրենիքում, բայց հասկանում եմ, որ հայտնվել եմ բոլորովին այլ իրականությունում: Առաջին տպավորությունս պայծառ մթնոլորտն է, իսկ առաջին բանը, որ գրավում է ուշադրությունս՝ ուրախ մարդիկ են:
Նրանց դեմքին ժպիտ կա, պայծառություն, նրանք կանգնած են ձիգ ու հպարտ, քայլում են վստահ:
Ինչո՞ւ է այսպես՝ հարցնում եմ ինձ, ո՞ւր են նախկին մռայլությունը, գորշությունն ու անվստահությունը, ի՞նչ է փոխվել:
Հասկանալու համար իրավիճակը տարբեր մարդկանց հետ զրույցի եմ բռնվում:
Առաջինը, ում հանդիպում եմ, մի ծանոթ լրագրող է, ով առաջ քաղաքական թեմաներ էր արծարծում: Սովոր էի տեսնել նրան խոժոռ դեմքով, տհաճ բաների մասին հարցեր տալիս: Հիմա ուրախ է, աչքերը փայլում են, մոտենում է ու ողջունում: (more…)